Անոթները մաքրելու և աթերոսկլերոզի զարգացումը կանխելու համար՝ օգտակար բնական միջոցներ

Դիտումներ 307

Անոթները մաքրելու և աթերոսկլերոզի զարգացումը կանխելու համար՝ օգտակար բնական միջոցներ

Աթերոսկլերոզը հիվանդություն է, որի դեպքում արյունատար անոթների ներքին պատերին աթերոսկլերոտիկ վահանակներ են կուտակվում։ Այդ վահանակներն աստիճանաբար մեծանում են և ժամանակի ընթացքում կարող են մասամբ կամ ամբողջությամբ խցանել անոթի լուսանցքը։ Այս վտանգավոր հիվանդությունը կարող է բավական երկար ժամանակ աննկատ ընթացք ունենալ։

Գոյություն ունեն շատ արդյունավետ ժողովրդական միջոցներ, որոնք թույլ են տալիս մաքրել անոթներն ու կանխել աթերոսկլերոզի զարգացումը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները։



Անտառային գետնամորի


Զարկերակային գերճնշման ու աթերոսկլերոզի դեպքում սրտամկանի աշխատանքի բարելավման համար խորհուրդ է տրվում խմել այս բույսի տերևների թուրմը։ Ընդ որում` այն նաև շատ արդյունավետ է այտուցների ու անքնության դեմ պայքարի համար։

Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 20 գրամ տերևները թրմել 200 մլ եռման ջրում։ Ստացված դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել օրական 3-4 անգամ մեկական ճաշի գդալ։ Այն կօգնի լայնացնել ծայրամասային անոթները, ինչպես նաև կնվազեցնի զարկերակային ճնշումը և կբարելավի սրտամկանի աշխատանքը։



Ամելանխիեր կլորատերև և ամելանխիեր կանադական

Ամելանխիերի ծաղիկների թուրմն ու ոգեթուրմը կիրառվում են որպես զարկերակային ճնշումը կարգավորող և սրտամկանին տոնուս հաղորդող միջոց։ Շատ օգտակար են նաև բույսի պտուղները, որոնք հարուստ են բետա-սիտոստերինով` աթերոսկլերոզի դեմ հիանալի կանխարգելիչ միջոց հանդիսացող նյութով։ Թարմ պտուղները կիրառվում են դոնդողի, մուրաբաների, պաստեղները ու կոմպոտների պատրաստման համար, իսկ չորացրած պտուղները կիրառվում են որպես դարչնին փոխարինող միջոց։

Բռնչի սովորական

Շատ օգտակար կարող է լինել նաև բռնչին։ Ընդ որում` այս բույսի պտուղներն արդյունավետ են ոչ միայն աթերոսկլերոզի, այլև նյարդային գերլարվածության ու զարկերակային գերճնշման դեպքում։ Բռնչու պտուղները կարելի է օգտագործել թարմ վիճակում, շաքարավազով խյուս դարձրած կամ ջեմի տեսքով։



Ամենաընթերցվածը