Անքնությունն իր մեջ պարունակում է շատ լուրջ խնդիրներ և բուժել պետք է հիմքից

Դիտումներ 196

Անքնությունն իր մեջ պարունակում է շատ լուրջ խնդիրներ և բուժել պետք է հիմքից

Անքնությունն ուղեկցվում է քնի ու արթնանալու ռիթմի խանգարումներով, քնի տևողությունը նվազում է և վատանում է դրա որակը, ինչը թույլ չի տալիս լիարժեք հանգստանալ: Սովորաբար անքնությունից տառապող մարդու մոտ նկատվում են աչքերի այտուցներ ու կարմրածությունը, շուրթերի չորություն, թուլություն ու ճնշվածություն:

Այս բաղադրատոսմերը կօգնե Ձեզ հաղարել անքնությոըն, սակայն սա չի բուժում պատճառը

30 գրամ անանուխ, 30 գրամ առյուծագի, 20 գրամ կատվախոտ, 20 գրամ գայլուկ (կոները) խառնել, այդ խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ, թրմել, քամել։

Խմել անքնության, գրգռվածության, նյարդային վիճակի դեպքում։

1 ճաշի, գդալ թանթրվենու մանրացված արմատի վրա լցնել մեկ թեյի բաժակ եռացրած ջուր, թույլ կրակի վրա եռացնել 10 րոպե, մեկ ժամ թողնել թրմվի։ Քնից առաջ խմել 1-2 ճաշի գդալ։ 
 



Վատ քունը կարող է առաջացնել նաև ֆիզիկական խնդիրներ, ինչպես օրինակ` վահանաձև գեղձի դիսֆունկցիա, սիրտ-անոթային խնդիրներ կամ արյան բարձր ճնշում: Այ այստեղ սկսվում են խնդիրները. քանի որ նա, ով բավարար չի քնում, որպես գիշերային սակավ քնի հետևանք կարող է ձեռք բերել այդ հիվանդությունները:

Քնելու հետ կապված սովորությունները կյանքի ընթացքում կարող են նույնպես փոփոխվել: Կան մարդիկ, որոնց անհրաժեշտ է օրական 8 ժամ քնել, սակայն կան նաև այնպիսիք, որոնք բավարարվում են միայն 6 ժամով: Ալկոհոլը, նիկոտինը և սուրճը, ի դեպ, վատ են անդրադառնում քնելու վրա:

Քնաբեր խմելը խորհուրդ է տրվում նույնպես միայն ծայրահեղ դեպքերում: Դրանց ազդեցությունը անցողիկ է, իսկ կողմնակի ազդեցությունները առավել վնասակար են: Բացի այդ սոմնոլոգ պրոֆ. Ռիմանն արաջարկում է ննջարանն օգտագործել միայն քնելու նպատակով. «Համակարգիչն ու հեռուստացույցն այնտեղ անելիք չունեն», – նշում է մասնագետը:



Ամենաընթերցվածը