Անքնություն ը հաղթահարելի է. Ահա թե ինչ է պետք անել դրա համար

Դիտումներ 697
Անքնություն ը հաղթահարելի է. Ահա թե ինչ է պետք անել դրա համար

Անքնությունը բավականին ծանր հիվանդություն է։ Դրանք կարող է բախվել յուրաքանչյուր ոք։ Եվ, յուրաքանչյուրի մոտ պատճառները կարող են լինել տարբեր Հետևեք մի քանի խորհուրդների, որոնք կօգնեն Ձեզ հաղթահարել անքնությունը: Նախ և առաջ պետք է պարզել անքնության պատճառը: Եթե այն շարունակվում է մեկ օրից ավելի, նշանակում է՝ կա լուրջ պատճառ, որը հիմնավոր լուծում է պահանջում:

Եվ, այսպես չի կարելի չարաշահել սուրճը: Եթե սիրում եք սուրճ կամ սովորություն ունեք ըմպել մի քանի բաժակ օրվա ընթացքում, աշխատեք ժամը 6-ից հետո չխմել: Կարող եք փոխարինել սուրճը բնական էներգետիկ ընպելիքով՝ մեղր, ալոճենի, ժենշեն, լակրիցի արմատ, կոճապղպեղ և համեմունքներ:

Քնելուց առաջ հնարավորության դեպքում անջատեք հեռախոսը և ինտերնետը, եթե չեք սպասում կարևոր զանգի: Քնելուց առաջ աշխատեք կտրվել արտաքին աշխարհից:

 

 

 

 

Անքնություն կարող է առաջանալ անհարմար մահճակալից և բարձից: Եթե զգում եք թեկուզ մի փոքր անհարմարություն, գիշերվա ընթացքում այն կդառնա անտանելի:

22:00-ից հետո աշխատեք չմիացնել վառ լույս: Այն խանգարում է մելատոնինի՝ քնի հորմոնի արտադրությունը: Կարող եք ընթրել մոմերի ներքո. ռոմանտիկ է և հանգստացնող:

Իդեալական մթնոլորտ ստեղծելու համար կարող եք օգտագործել արոմա մոմեր, որոնց բույրը կհանգստացնի Ձեզ և կտրամադրի հանգիստ քնի:

Քնելուց առաջ հնարավորության դեպքում աշխատեք զբոսնել մի փոքր: Ընթրիքը պետք է լինի թեթև. այն չպետք է ծանրաբեռնի ստամոքսը և դանդաղեցնի մարսողությունը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը