Անհանգստությունը և ցավը նվազեցնելու և ձեր մարմինը թունազերծելու և մարսողությանը նպաստելու համար դուք կարող եք խմել այս հյութերը

Դիտումներ 572

Անհանգստությունը և ցավը նվազեցնելու և ձեր մարմինը թունազերծելու և մարսողությանը նպաստելու համար դուք կարող եք խմել այս հյութերը

Շատ մարդիկ տառապում են խրոնիկական փորկապությամբ, գրգռված աղիքի համախտանիշով և մարսողական այլ խնդիրներով։ Դա պայմանավորված է նրանով, որ հաստ աղիքը պատշաճ կերպով չի վերացնում թափոնները և չի աջակցում մարսողական համակարգի պատշաճ գործունեությանը:

Կան որոշ տնային բուման մեթոդներ, որոնք դուք կարող եք կիրառել՝ թույների և մարսողական խնդիրների պատճառով առաջացած ցավը թեթևացնելու համար:

Հաստ աղիքի մաքրումը կօգնի դուրս հանել տոքսինները և, իհարկե, կթուլացնի փորկապությունը: Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի օր, երբ կարիք չկա տնից դուրս գալու:

Բաղադրությունը.

1/2 բաժակ տաք մաքրված ջուր
1/4 թեյի գդալ ծովի աղ
1/2 բաժակ խնձորի հյութ
1 թեյի գդալ քերած կոճապղպեղի արմատ
2 ճաշի գդալ կիտրոնի հյութ

 

 

Տաք ջրի մեջ ավելացնել քերած կոճապղպեղի արմատը և ծովի աղը, լավ խառնել, ապա ավելացնել խնձորի հյութը, կոճապղպեղը և կիտրոնի հյութը։

Խորհուրդ է տրվում խմել առավոտյան դատարկ ստամոքսին, ճաշից առաջ և ընթրիքից առաջ՝ 1-ական բաժակ։

Խորհուրդ է տրվում նաեւ օրվա ընթացքում խմել 6-8 բաժակ տաք ջուր։

Հաստ աղիքի մաքրման այս տեսակը չպետք է խնդիրներ առաջացնի, քանի որ դրանում պարունակվող բոլոր բաղադրիչները բնական են և առողջարար:

Ուշադրություն․ հղի կանանց, լուրջ հիվանդություններ ունեցող կամ որևէ դեղամիջոց ընդունող մարդկանց խորհուրդ չի տրվում օգտագործել այս ըմպելիքը առանց բժշկի հետ խորհրդակցելու։



Լյարդը երիտասարդացնելու և մարսողությունը բարելավելու համար խմեք այս բնական միջոցը

Ըմպելիքներ լյարդի մաքրման համար

Մենք ձեզ առաջարկում ենք երեք ըմպելիք՝ բաղկացած բնական հակաօքսիդանտներից , որոնք կարող են հեռացնել կեղտերը լյարդից և բարելավել նրա աշխատանքը։

 

 

Առաջին բաղադրատոմսը․

Բաղադրիչներ․

1 բուլղարական պղպեղ

1 լիմոն

1 խնձոր

1 փոքր վարունգ

 

Կտրատել առաջարկվող բաղադրիչները և հյութ պատրաստել բլենդերով։ Այս կոկտեյլը ցանկացած ժամանակ կարող եք խմել օրական մինչև 3 անգամ։ Օգտագործման ընթացքը կարելի է կարգավորել ինքնուրույն, ոչ ավելի, քան 1 ամիս, ապա ընդմիջել առնվազն 2 շաբաթ։

 

Կանաչ թեյի ըմպելիք․

Բաղադրիչներ

  • թունդ կանաչ թեյ
  • կես բանան
  • մեղր ըստ ճաշակի
  • կիտրոն կես հատ
  • 2-3 հատ ելակ

Կտրատած բանանը և ելակը լցնում ենք բլենդերի մեջ։ Ավելացնել մեղր, կիտրոնի հյութ և սառը կանաչ թեյ։ Խմեք օրական առնվազն մեկ բաժին այս օգտակար խմիչքից։



Կոճապղպեղի ըմպելիք․

Բաղադրիչներ․

  • 0.5 բաժակ ջուր
  • 0,5 ճ.գ քրքում
  • մեկ կիտրոնի հյութ
  • 0,5 ճ.գ քերած կոճապղպեղ

Տաք ջրի մեջ ավելացնել քրքումը, կոճապղպեղը և կիտրոնի հյութը, լավ խառնել։ Դուք կարող եք մեղր՝ ավելացնել ըստ ճաշակի: Ըմպելիքը խմեք առավոտյան՝ նախաճաշից 20-30 րոպե հետո։ Բուժման կուրսը 10 օր է, ապա պետք է մեկ ամիս ընդմիջել։

Ինչպես ցանկացած միջոցի դեպքում, առաջարկվող լյարդը մաքրող ըմպելիքները կարող են հակացուցումներ ունենալ։ Ստամոքսի և աղիների քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև շաքարախտի դեպքում նախ պետք է խորհրդակցել բժշկի հետ։

 

 

Հիշեք, որ կանխարգելումն ավելի լավ է, քան բուժելը:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը