Ամրացրեք ոսկորները և օստեոպորոզ չի լինի. Օգտագործեք այս 3 ամենաուժեղ մթերքները և հին հունական բաղադրատոմսը

Դիտումներ 1301

Ամրացրեք ոսկորները և օստեոպորոզ չի լինի. Օգտագործեք այս 3 ամենաուժեղ մթերքները և հին հունական բաղադրատոմսը

Ավելացրե՛ք այս մթերքները ձեր սննդակարգում, և ձեր ոսկորները ամուր կլինեն:
Ձեզ ենք ներկայացնում երեք մթերք, որոնք ունեն մեծ քանակությամբ էական բաղադրիչներ առողջ և ամուր ոսկորների համար։

Բրոկկոլի
Բրոկկոլին պատկանում է կանաչ բանջարեղենի ընտանիքին, որը մեր օրգանիզմին ապահովում է բավարար քանակությամբ սպիտակուցներ և հանքանյութեր, հատկապես՝ կալցիում։
Ավելի լավ է բրոկկոլին ուտել հում վիճակում՝ այն ավելացնելով աղցանի մեջ։ Այն կարելի է տապակել մի փոքր ձեթի մեջ կամ շոգեխաշել, բայց եփելիս բրոկոլին կորցնում է իր կարևոր բաղադրիչներից շատերը։

 



Հանքանյութերի՝ կալցիումի, մագնեզիումի, կալիումի և երկաթի առատությունը բրոկոլին դարձնում է ոսկորների և ընդհանուր առողջության պահպանման հիմնական միջոց:

Քնջութի սերմեր` մածունով

Քնջութը օստեոպորոզի դեմ դիետայի ամենաօգտակար հավելումներից մեկն է, մինչդեռ քնջութի յուղը համարվում է բարձրորակ յուղ և հաճախ օգտագործվում է որպես ձիթապտղի յուղի փոխարինող:

Քնջութը մեծ քանակությամբ պարունակում է չափազանց կարևոր կալցիում, մանգան, պղինձ, մագնեզիում և սելեն։ Նրանց համար, ովքեր օրգանիզմում բավարար կալցիում չունեն, քունջութը ճիշտ ընտրություն է։
Ընդամենը մեկ ճաշի գդալ սերմերը թրջեք 100 մլ մածունի մեջ և թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան կերեք դատարկ ստամոքսին և կարող եք անընդհատ օգտագործել։

Կերեք բանան

Բանանը ոչ միայն շատ համեղ է, այլև արդյունավետ է օստեոպորոզի դեմ, քանի որ այն հարուստ է հանքանյութերով՝ կալիում, մանգան, մագնեզիում, ֆոսֆոր և ֆոլաթթու:

 



Բանանը պարունակում է նաև վիտամիններ, որոնք պատասխանատու են ոսկրերի խտության պահպանման համար։

Հետաքրքիր է, որ գիտնականները պնդում են հասած բանան ուտել, քանի որ կանաչը պարունակում է սպիտակուցներ, և դա, ըստ հետազոտության, հակադրում է օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների համար կարևոր որոշ ֆերմենտների կլանմանը:

Բանանը կարելի է օգտագործել նաև չորացրած վիճակում, այն բարելավում է նյութափոխանակությունը, ինչպես նաև պարունակվում են բոլոր օգտակար բաղադրիչները՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելով։

Ոսկրային հյուսվածքի ամրացման հին հունական բաղադրատոմսը.

Հին հույների կողմից օգտագործվող օստեոպորոզի բուժում ստանալու համար պետք է պատրաստել 10 ճաշի գդալ աղացած կտավատի սերմ, հինգ ճաշի գդալ աղացած քունջութ, դդում, արևածաղկի սերմեր, երեք ճաշի գդալ չամիչ և 0,5 լիտր բնական ծաղկի մեղր։

Այս բոլոր բաղադրիչները լավ խառնել փայտե գդալով, ապա զանգվածը լցնել ապակե տարայի մեջ։ Խմեք մեկ ճաշի գդալ նախաճաշից և ճաշից առաջ։


 



Ամենաընթերցվածը