Ամրացրեք եղունգները և մազերը այս հայտնի յուղով

Դիտումներ 538

Ամրացրեք եղունգները և մազերը այս հայտնի յուղով

Վիտամիններով և կենսաբանորեն ակտիվ այլ նյութերով հարուստ չիչխանի յուղի յուրահատուկ հատկությունները պետք է ծառայեցնել ձեր գեղեցկությանը և առողջությանը։

Չիչխանի և ձիթապտղի յուղերի խառնուրդից պատրաստված դիմակը կօգնի ազատվել թեփից։

 

 

Խառնեք դրանք 1։6 համամասնությամբ և մերսող շարժումներով քսեք գլխամաշկին՝ շաբաթական երկու անգամ շամպունով լվանալուց առաջ։ Կրկնել մի քանի ամիս։
Մազաթափությունը կանխելու համար պետք է շաբաթը երեք անգամ չիչխանի յուղը քսել մազերի արմատներին։ 



Բացի այդ, երկու շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է բանավոր ընդունել 1 թեյի գդալ բարձրորակ չիչխանի յուղ։

 


Չոր մազերը ավելի փափուկ և փայլուն դարձնելու համար այս դիմակը կօգնի՝ խառնել 2 ճաշի գդալ ձիթապտղի և չիչխանի յուղը մեկ հում ձվի դեղնուցի հետ, քսել մազերին, փաթաթել տաք սրբիչով և պահել 40 րոպե։
 



Եղունգներն ամրացնելու և մաշկը սնուցելու համար սովորական կրեմին ավելացրեք մի քանի կաթիլ չիչխանի յուղ: Փխրուն կամ շերտավոր եղունգները բուժելու համար երկու ամիս քնելուց առաջ ամեն օր յուղ քսեք եղունգներին:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։
 

 



Ամենաընթերցվածը