Ամերիկյան նախաճաշի անփոխարինելի մաս կազմող բանանով նրբաբլիթների բաղադրատոմսը

Դիտումներ 148

Ամերիկյան նախաճաշի անփոխարինելի մաս կազմող բանանով նրբաբլիթների բաղադրատոմսը

Բաղադրամասեր․

Ցորենի ալյուր 90 գ

Կաթ 150 մլ

Ձու 1 հատ

Կարագ 20 գ

Շաքարավազ 20 գ

Աղ

Փխրեցուցիչ 2 թեյի գդալ

Սոդա ½ թեյի գդալ

Բանան 1 հատ

 



Խառնել ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը, սոդան և աղը։ Բանանը խյուս դարձնել պատարաքաղի կամ բլենդերի օգնությամբ։ Դեղնուցը հարել, ավելացնել կաթը, բանանը և հալած կարագը, հարել 1 ևս րոպե։ Ալյուրի խառնուրդը խառնել հեղուկի հետ և հարել հարիչով։ Սպիտակուցները լավ հարել և լցնել խմորի մեջ: Տապակել չոր տապակի մեջ մի կողմից, մինչև պղպջակներ հայտնվեն, այնուհետև շրջել։



Այս քանակի մթերքներից ստացվում է 9 նրբաբլիթ

Կրեմ կարող եք պատրաստել 23% (200 մլ) սերուցքից և 5% -9% (125 գ) փափուկ կաթնաշոռից։ Սերուցքը հարել շաքարավազի և վանիլի հետ, ավելացնել օսլա կամ կրեմի խտացուցիչ, եթե դեռ հեղուկ է, ավելացնել կաթնաշոռը, լավ խառնել և սառեցնել մինչև օգտագործելը։



Ամենաընթերցվածը