Ամենաուժեղ հակաբիոտիկ թուրմը, որը սպանում է օրգանիզմի բոլոր վարակները․ Ամերիկացի բժշկի դեղատոմսը

Դիտումներ 1152

Ամենաուժեղ հակաբիոտիկ թուրմը, որը սպանում է օրգանիզմի բոլոր վարակները․ Ամերիկացի բժշկի դեղատոմսը

Այս բաղադրատոմսը՝ ամենաարդյունավետ բնական հակաբիոտիկներից մեկն է, որը հաջողությամբ բուժում է գրեթե բոլոր բորբոքումները և վարակները․ ներկայացրել է ամերիկացի հայտնի բժիշկ Ռիչարդ Շուլցեն։

 

Բաղադրությունը․

բնական խնձորի քացախ

թարմ կծու պղպեղ - 100 գ

 

 

կարմիր սոխ - 500 գ

սխտոր - 500 գ

ծովաբողկ - 500 գ

կոճապղպեղի արմատ - 250 գ.

 



Կեղևազատեք և մանր կտրատեք բոլոր բաղադրիչները: Այնուհետև դրանք դրեք մի մեծ ապակյա տարայի մեջ և լցնել այնքան խնձորի քացախ, որ ծածկի դրանք մինչև 3 մատի բարձրության վրա: Փակեք տարան և թափահարեք այն:

Պահպանեք մութ տեղում առնվազն 2-6 շաբաթ: Որքան երկար պահեք այն, այնքան ավելի արդյունավետ կլինի: Դուք նաև պետք է ժամանակ առ ժամանակ թափահարեք այն:

Դրանից հետո թուրմը քամում ենք շղարշով կամ չժանգոտվող պողպատից մաղով:

Այնուհետև անհրաժեշտ է թուրմը լցնել անթափանց շշի մեջ, որպեսզի այն պաշտպանվի լույսից: Պահել զով և մութ տեղում:

 

 

Թուրմը կարող է օգտագործվել որպես բորբոքումների, մրսածության և վարակների բուժման, իմունային համակարգի ամրապնդման և մարսողության բարելավման համար և կարող է օգտագործվել ամեն օր:

Վերցրեք 1 թեյի գդալ թուրմը և խառնեք 100 մլ մաքրված ջրի մեջ, կարող եք նաև մեղր ավելացնել՝ դրա համը հարստացնելու համար։ Հիշեք, որ այն միշտ պետք է դանդաղ խմել։ 



Միևնույն ժամանակ, հիշեք, որ օրվա ընթացքում պետք է խմել շատ մաքրված ջուր, բավական է խմել մեկ բաժակ (100 մլ ջրի դիմաց 1 թեյի գդալ թուրմ) այս հիանալի բնական միջոցից՝ հիվանդությունների կանխարգելման համար։

Հակացուցումներ

Ստամոքս-աղիքային տրակտի սուր և քրոնիկական հիվանդություններ, փորկապություն, ստամոքսահյութի թթվայնության բարձրացում, հղիություն։



Ամենաընթերցվածը