Ամենապարզ և հեշտ պատրաստվող ռուլետի բաղադրատոմսը

Դիտումներ 691

Ամենապարզ և հեշտ պատրաստվող ռուլետի բաղադրատոմսը

Xohanoc.am-ը բազմաթիվ նամակներ է ստանում, թե որն է ամենապարզ ռուլետի բաղադրտոմսը։ Այդ առիթով, այսօր ձեզ ենք ներկայացնում շատ հեշտ և արագ պատրաստվող ռուլետի բաղադրատոմս։

 

 

Այն անկասկած կստացվի ձեզ մոտ պատրաստել։ 

Բաղադրամասեր

 



Խմորի համար ՝

200 գրամ ալյուր,

200 գրամ շաքարավազ,

0.5 թեի գդալ սոդա,

4 հատ ձու,

1 ճաշի գդալ մեղր

Միջուկի համար ՝ ցանկացած տեսակի ջեմ, կամ կրեմ

 

 

Պատրաստման եղանակը

Ձուն և շաքարավազ հարեք ՝ վրան ավելացնելով ալյուրը։ Այդ ընթացքում սոդան բացեք մի փոքր քացախով և լցրեք զանգված վրա։ 



Ավելացրեք նաև մեղրը և լավ հարեք։

Ջեռոցի թավայի վրա դրեք կալկա, վրան մի փոքր բուսայուղ քսեք: Խմորը բարակ շերտով լցրեք թավայի մեջ: Այն պետք է թխեք 180 աստիճան նախորոք տաքացված ջեռոցում 15-20 րոպե: Թխելուց հետո, խմորը հանեք ջեռոցից, փոկեք կալկան և տաք վիճակում վրան քսեք ջեմը կամ կրեմը և փաթաթեք ռուլետի նման։ Այն շատ հեշտությամբ կփաթաթվի։ Այն սպասեք սառի, դրեք սառնարանում և մոտ 1 ժամ հետո կարող եք կտրատել և մատուցել։

 

 

Կարող եք վրան շաքարի փոշի ցանե, դա ըստ ցանկության։



Ամենաընթերցվածը