Ամենաօգտակար ըմպելիքը՝ լյարդի համար
Լյարդի նորմալ աշխատանքը շատ կարևոր է առողջության համար: budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մշակված սննդի, ալկոհոլի օգտագործման, նստակյաց կենսակերպի, աղտոտված միջավայրի, օրգանիզմում տոքսինների կուտակման հետևանքով լյարդի աշխատանքը կարող է տուժել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս ըմպելիքը պատրաստվում է 6 բնական բաղադրիչների օգտագործմամբ և նպաստում է լյարդի աշխատանքին: Գազարն ու բազուկը հարուստ են A վիտամինով, որոնք խթանում են լյարդի աշխատանքը:
Բաղադրիչներ՝
կես բաժին կտրատած կաղամբ,
1 թեյի գդալ կիտրոնի հյութ և 1 ճաշի գդալ նարնջի հյութ,
1 խնձոր,
1 կտոր իմբիր,
կտրատած բազուկ,
կտրատած գազար,
200 մլ ջուր:
Պատրաստման և օգտագործման եղանակը․
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Խորհուրդ է տրվում խմել պատրաստելուց անմիջապես հետո՝ քաղցած վիճակում: Խմեք երեք օր՝ օրվա ընթացքում 3 անգամ՝ 200-300 մլ: