Ամենաօգտակար մթերքը շաքարային դիաբետի ժամանակ

Դիտումներ 1486

Ամենաօգտակար մթերքը շաքարային դիաբետի ժամանակ

Շաքարային դիաբետը հիվանդություն է, որը բնութագրվում է արյան մեջ շաքարի բարձր մակարդակով՝ ինսուլինի անբավարար գործողության պատճառով: Ինսուլինը հորմոն է, որը արտազատվում է ենթաստամոքսային գեղձի կողմից ։ Շաքարային դիաբետի դեպքում այն ​​կա՛մ իսպառ բացակայում է (I տիպի շաքարախտ), կա՛մ մարմնի բջիջները բավականաչափ չեն արձագանքում դրան (II տիպի դիաբետ):

 

Ինսուլինը կարգավորում է նյութափոխանակությունը, առաջին հերթին ածխաջրերը (շաքարերը), ինչպես նաև ճարպերն ու սպիտակուցները։

 



Շաքարային դիաբետի դեպքում, ինսուլինի անբավարար ազդեցության պատճառով, տեղի է ունենում նյութափոխանակության բարդ խանգարում, արյան շաքարի մակարդակը բարձրանում է (հիպերգլիկեմիա), շաքարը արտազատվում է մեզով (գլյուկոզուրիա), արյան մեջ հայտնվում են ճարպերի այրման թթվային արտադրանքներ՝ կետոնային մարմիններ:

Շաքարային դիաբետի ժամանակ շատ կարևոր է ճիշտ սննդակարգը և ճիշտ մթերքների օգտագործումը։ Ձեզ ենք ուզում ներակայացնել մի մթերք, որը ամենաօգտակարն է դիաբետիկներին։ 

 



Խոսքը գնում է գետնախնձորի մասին։

 

 

Գետնախնձորը բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա բույս է։ Այս բույսը ծնունդով Հյուսիսային Ամերիկայից է: Գետնախնձորն ունի քաղցր համ և օգտագործվում է ապուրների մեջ. փոխարինում է կարտոֆիլին: Այն պարունակում է կալիում, թարմ գետնախնձորի 100գրամում կա կալիումի օրական քանակի 20%-ը, այն պարունակում է նաև 1.5% պրոտեին, 1.2գրամ մանրաթելեր և կալցիում, երկաթ, վիտամին C, B1 և B2, ինչպես նաև՝ ֆոլաթթու:

 

 


Տերևները ձվաձև են, կտրված եզրերով, թավոտ։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ։ Հողի մեջ, ցողունի հիմքի մասում առաջանում են կլոր, երկարավուն, սպիտակ, դեղին, կարմիր գույնի պալարներ, որոնք պարունակում են 16-22% ինուլին (բազմաշաքար), վիտամին B1։

Գետնախնձորը հարուստ է ինսուլինի բնական անալոգով՝ ինուլինով։ Այդ պատճառով էլ ցուցված է առաջին հերթին շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

 
 


Ամենաընթերցվածը