Ամենաօգտակար բանջարեղենը շաքարով հիվանդների համար

Դիտումներ 9718

Ամենաօգտակար բանջարեղենը շաքարով հիվանդների համար

Պղպեղը համարվում է շատ օգտակար բանջարեղեն։ Մասնագետները պնդում են, որ կանաչ լոբուց , սմբուկից, գետնախնձորից և այլ նմանատիպ բանջարեղեններից զատ ՝ պղպեղը ամենաօգտակարների շարքին է դասվում ՝ դիաբետիկների համար։ 

 

 

Դիաբետիկների սննդակարգը հիմնականում ասոցացվում է մի շարք սահմանափակումների ու անհետաքրքիր ուտեստների հետ։ 



Չի կարելի ուտել խանութից գնված կոնֆետներ ու թխվածքներ, գործարանային կիսաֆաբրիկատներ ու մսամթերք, վերամշակված ու արագ սնունդ, խմել զովացուցիչ ըմպելիքներ․․․

Բայց օգտագործելով պղպեղ, կիջնի արյան մեջ շաքարի մակարդակը։

Պղպեղները վիտամիններով շատ հարուստ են, պարունակում են ` B1, B2, PP և այլն։ Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։ Գերադասելի է այն ուտել հում վիճակում։

 

 

Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, որը նախապահպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղի որոշ տեսակներից։ Բացի այդ, կարմիր պղպեղը մյուսների համեմատ ավելի քաղցր է և զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում։ 

Վիտամին C-ի քանակով այն զիջում է միայն կիտրոնին և սև հաղարջին, իսկ վիտամին A-ի քանակով՝ գազարին։ Բացի այդ, պարունակում է նաև մագնիում, յոդ, ցինկ, կալցիում, կալիում, ֆոսֆոր, երկաթ, նատրիում և կարևոր այլ հանքանյութեր։

 



Ամրացնում է օրգանիզմը, բարձրացնում իմունիտետը, օրգանիզմը պաշտպանում մրսածության հետևանքով առաջացող հիվանդություններից։

Կարգավորում է մարսողությունը, լավացնում ախորժակը։

Ի դեպ կծու պղպեղը նույնպես օգտակար է դիաբետի ժամանակ։ 

 

 

Կծու պղպեղն ազդում է արյան մեջ շաքարի պարունակության վրա: Այն նվազեցնում է դիաբետով հիվանդանալու հավանականությունը և կարող է լավացնել այս հիվանդությամբ տառապողների վիճակը: Այն կարող է նաև ամրացնել ողջ օրգանիզմը՝ տարբեր վիտամինների և կալցիումի պարունակության շնորհիվ: Սակայն չմոռանաք, որ կծու պղպեղը ունի մի շարք հակացուցումներ և ուտելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։



Ամենաընթերցվածը