Ամենահամեղ մոժոժի բաղադրատոմսը կարդացեք այստեղ
Դիտումներ 627
Բաղադրամասեր․
- Խոզի ոտքեր ութ հատ
- Ջուր 3 լ
- Սխտոր 12 ատամ
- Քացախ 100 մլ
- Դափնու տերև 5 հատ
- Պղպեղի հատիկներ
- Աղ (մեծ)
- Սամիթ
- ԱՂԱՋՐԻ ՀԱՄԱՐ.
- Ջուր 2 լ
- Աղ
Խոզի ոտքերը կտրեք 2 մասի և երկու օր թողեք հոսող ջրի մեջ։ Այս ընթացքում ոտքերի ամբողջ արյունը դուրս կգա, ոտքերը կսպիտականան։
Այժմ եռացրեք ոտքերը մինչև փափկեն, մոտ 2 ժամ:
Պատրաստել աղաջուր։
Պատրաստի ոտքերը հանեք եռացող ջրից և 2 րոպե ընկղմեք աղաջրի մեջ։ Այնուհետև լվանալ տաք ջրով:
Պատրաստել մարինադը։ Ոտքերը տեղափոխեք մարինադի մեջ, փակեք կափարիչը, պահեք 12 ժամ, ապա դրեք սառնարանը 2 օրով։
Ամենաընթերցվածը