Ամենահամեղ իշլի քյուֆթան այսպես են պատրաստում․ Սկեսուրիս բաղադրատոմսն եմ ներկայացնում, որը պահպանվել է իմ մոտ
Ձեզ ենք ներկայացնում իշլի քյուֆթայի պատրաստման եղանակը։ Սա հատուկ մեր խոհարարներից մեկի տրամադրած բաղադրատոմսն է, ով իր սկեսուրից է վերցրել։ Բաղադրատոմսը պատկանում է Xohanoc.am-ին։
Բաղադրամասեր
Վրայի շերտի համար ՝
200 գրամ տավարի միս,
200 գրամ բլղուր,
40 գրամ գլուխ սոխ
Միջուկի համար ՝
200 գրամ տավարի միս,
300 գրամ գլուխ սոխ,
80 գրամ կարագ կամ հալած յուղ,
մի քանի ճյուղ մաղադանոս,
աղ ՝ ըստ ճաշակի,
համեմունքներ ՝ ըստ ճաշակի,
ընկույզը ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Նախ բոլոր բաղադրամասերը լավ լվացեք, միսը մանրասցրեք փոքր կտորների և աղացեք։
Մի մասը յուղով տապակել մանր կտրատած սոխի հետ, համեմել կարմիր և սև պղպեղով, մանր կտրատած մաղադանոսով, աղով և, անընդհատ խառնելով, թողնել, որ հանգստանա:
Վրան ավելացնել մի քիչ այլյուր, ձու, կարմիր և սև պղպեղ և եթե պետք է մի փոքր տաք ջուր, որպեսզի միսը չկորցնի կպչողականությունը:
Մյուս մասին խառնել աղացած բլղուր, աղ, պղպեղ, նորից անցկացնել մսաղացով:
Ստացված զանգվածով գնդեր պատրաստել, լցոնել խճողակով և կիտրոնի ձև տալ:
5-8 րոպե եփել եռացող ջրի կամ արգանակի մեջ: