Ամեն ինչ թզի մասին. Օգտակար և վնասակար հատկություններն ու հակացուցումները

Դիտումներ 1093

Ամեն ինչ թզի մասին. Օգտակար և վնասակար հատկություններն ու հակացուցումները

Թուզը համարվում է ամենահին մշակովի բույսերից մեկը, ըստ որոշ տվյալներ՝ հավանաբար ամենահինը:Թզի մշակմամբ սկզբում զբաղվել են Արաբիայում, որտեղից էլ տարածվել է Փյունիկիա, Սիրիա և Եգիպտոս: 

Խորհուրդ է տրվում թուզ օգտագործել թրոմբոզի հակում, տախիկարդիա ու անեմիա ունեցողներին, օգտակար է նաև սիրտ-անոթային հիվանդությունների, սրտխփոցի ու բրոնխիալ ասթմայի դեպքում: 1 ամիս շարունակ թզի չիրը խառնեք մեղրով և կերեք, սա նաև կհագեցնի օրգանիզմը բազմաթիվ վիտամիններով:

Թուզը հարուստ է կալիումով, որի անբավարարության դեպքում սրտամկանի ու կմախքի մկանունքի աշխատանքն է խանգարվում: Իսկ կալիումի սուր անբավարարության դեպքում սուր նևրալգիա է զարգանում: Օգտակար է նաև թզի բաղադրած երկաթը: Իսկ այս մրգի թանձրահյութը թուլացնող հատկություն ունի, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը: Նպաստում է ոչ խորը վերքերի արագ սպիացմանը, ուռուցքների ապաքինմանը. դրա համար օգտագործում են թզից պատրաստված խյուսը:

 

 

Այդ օգտակար հատկությունների համար է, որ ճապոնացի գիտնականները թզի պտուղներից պատրաստված հակաուռուցքային դեղամիջոց են ստացել; Թզենու տերևներից ստացված եթերայուղը մանրէասպան հատկություն ունի, փափկացնող ու հակաբորբոքային ազդեցություն է թողնում:

Ամեն օր 5 հատ թզի ծառի սերմը խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ և կերեք: Սա նվազեցնում է ինսուլինի քանակն արյան մեջ:

 

 



Հակացուցված է գիրության, ավելորդ քաշի պարագայում, քանի որ շատ կալորիական է ու նպաստում է մարմնի զանգվածի ավելացմանը:

Թզաչիր ուտելով՝ իսկույն գիրանում ես մի 15 կգ: Բնական շաքարը հեշտ է յուրացվում:

Ավելի մանրամասն տեսանյութում ՝ 

 

 



Ամենաընթերցվածը