Ահա թե ինչպես օգտագործել խնձորի քացախը էկզեմայից, տարիքային բծերից, պեպեններից, սև կետերից և կնճիռներից ազատվելու համար

Դիտումներ 6415

Ահա թե ինչպես օգտագործել խնձորի քացախը էկզեմայից, տարիքային բծերից, պեպեններից, սև կետերից և կնճիռներից ազատվելու համար

1. Խնձորի քացախը նվազեցնում է տարիքային բծերը։ Խնձորի քացախի ալֆա հիդրոքսի թթուները կարող են նվազեցնել տարիքային բծերը՝ հեռացնելով մաշկի մահացած բջիջները և խթանելով մաշկի թարմացումը:

Դուք պետք է բամբակյա կտորը թրջեք ջրի և խնձորի քացախի խառնուրդի մեջ (1։1) և քսեք այն անմիջապես տարիքային բծերին։ Կես ժամ հետո դեմքը լվացեք սառը ջրով։ Խորհուրդ է տրվում այս գործընթացը կրկնել օրական երկու անգամ՝ վեց շաբաթ։

 

 

2. Խնձորի քացախը պայքարում է պզուկների և բծերի դեմ: Հակասնկային և հակաբակտերիալ հատկությունները կարող են նվազեցնել և կանխել դեմքի պզուկներն ու բծերը: Խորհուրդ է տրվում օրը երկու անգամ դեմքը սրբել նոսրացված խնձորի քացախով, ապա լվանալ սառը ջրով։

3. Խնձորի քացախը հավասարակշռում է մաշկի pH մակարդակը։ Խնձորի քացախը կարգավորում է չափազանց յուղոտ կամ չափազանց չոր մաշկը։

4. Խնձորի քացախը պայքարում է կնճիռների դեմ։ Ազատվեք կնճիռներից՝ պարբերաբար լվանալով դեմքը նոսրացած խնձորի քացախով։

5. Հեռացնում է տոքսինները։ Խնձորի քացախի կանոնավոր օգտագործումը դեմքի մաշկից կհեռացնի բոլոր տոքսինները, ինչը կկանխի մաշկի հետագա խնդիրները

 



Ինչպես բուժել էկզեման խնձորի քացախով.

Բաղադրություն՝

2 թեյի գդալ խնձորի քացախ

1 բաժակ ջուր

3 բամբակյա բարձիկներ

Խառնեք խնձորի քացախն ու ջուրը, խառնուրդի մեջ թրջեք բամբակի բարձիկներն ու դրեք տուժած մաշկի վրա։ Կրկնեք գործընթացը ամեն օր, մինչև նկատեք բարելավում:

2. Խնձորի քացախով լոգանք

Բաղադրությունը՝

Կես բաժակ խնձորի քացախ

Խոնավեցնող միջոց կամ կոկոսի յուղ՝ ըստ ձեր ընտրության

 

 

Խնձորի քացախ ավելացրեք ձեր լոգանքին և թրմեք 15 րոպե: Այնուհետև չորացրեք ձեզ մաքուր սրբիչով և քսեք խոնավեցնող կամ կոկոսի յուղ: Կրկնեք պրոցեդուրան ամեն օր, մինչև նկատեք բարելավում։

3. Խմեք խնձորի քացախով ըմպելիք․

Բաղադրությունը՝

 1 թեյի գդալ խնձորի քացախ

 1 բաժակ մաքրված ջուր

Խառնեք բաղադրիչները և խմեք ըմպելիքը օրական 2-3 անգամ՝ ձեր իմունային համակարգը ուժեղացնելու և էկզեմայի կրկնությունը կանխելու համար:

 

 

 



4. Խնձորի քացախ և կերակրի սոդա

Բաղադրությունը՝

 2 թեյի գդալ խնձորի քացախ

 ¼ թեյի գդալ սոդա

 1 բաժակ ջուր

 1 թեյի գդալ մեղր (ըստ ցանկության)

Խնձորի քացախն ու սոդան խառնել ջրի մեջ: Խմեք 1 բաժակ ամեն օր, մինչև տեսնեք բարելավում։

5. Խնձորի քացախ և մեղր

Այս զարմանալի համադրությունը վերացնում է մաշկի բորբոքումն ու գրգռվածությունը: Այն ունի նաև հակաբակտերիալ հատկություն։

Բաղադրությունը:

 2 թեյի գդալ խնձորի քացախ

 1 թեյի գդալ մեղր

 1 բաժակ մաքրված ջուր

Խնձորի քացախն ու մեղրը խառնել ջրի մեջ։ Խառնուրդը խորհուրդ է տրվում խմել օրը երեք անգամ։



Ամենաընթերցվածը