Ազատվեք լեղապարկի քարերից այս բնական միջոցով
Ցանկացած առողջական խնդրի դեպքում, ինքնաբուժությամբ մի զբաղվեք, հարցրեք բժշկի կարծիքը։ Կայքում տեղ գտած նյութը կրում է տեղեկատվական բնույթ։ Իսկ այս միջոցը կիրառելուց առաջ պարտադիր է այն քննարկել բժշկի հետ, քանի որ կախված լեղապարկում առկա քարերի հետ, հնարավոր է այն լավ չանդրադառնա ձեզ վրա։
Լեղապարկը կուտակում է մաղձը՝ մի նյութ, որն օգնում է օրգանիզմին յուրացնել ճարպը:
Երբ մաղձի մեջ ջրի քանակի և նյութերի միջև անհավասարակշռություն է առաջանում, ձևավորվում և կուտակվում են կալցիումի և խոլեստերինի բյուրեղներ։ Այդպիսով առաջացնելով մի երևույթ, որը հայտնի է որպես խոլելիտիաս կամ լեղապարկի քարեր:
Այս լեղաքարերը կարող են ախտանիշներ չունենալ, սակայն որոշ մարդիկ ունենում են ուժեղ և մշտական ցավ, ինչպես նաև սրտխառնոց և փսխում:
Բնության մեջ մենք գտնում ենք մի քանի բաղադրիչներ. Ինչը կարող է ոչ միայն օգնել կանխարգելել, այլ նաև բուժել լեղապարկի որոշ դեպքեր:
Դիտեք դրանցից մի քանիսը.
Խնձորի քացախ
Խնձորաթթուն գործում է որպես փափկեցնող միջոց և դադարեցնում է խոլեստերինի արտադրությունը լյարդում: Բացի այդ, այն օգնում է կամաց-կամաց վերացնել քարերը։
Մեկ ճաշի գդալ քացախ լցնել մի բաժակ խնձորի հյութի մեջ։ Ընդունեք ամեն անգամ, երբ ցավ եք զգում ձեր լեղապարկի մեջ:
Կիտրոնի հյութ
Վիտամին C-ի պակասը կապված է այս քարերի ավելի բարձր հաճախականության հետ: Կիտրոնի կանոնավոր օգտագործումը հատկապես օգտակար է լեղապարկի քարերի առկայության դեպքում:
Բացի այդ, կիտրոնը հարուստ է թթվով և օգնում է նվազեցնել լեղապարկի կալցիֆիկացիան և խոլեստերինի արտադրությունը։ Խորհուրդ է տրվում նաեւ հյութը խմելուց հետո շատ ջուր խմել։
Անանուխ
Անանուխը հատկապես հարուստ է տերպենով, մի նյութ, որը խթանում է լեղահյութի արտադրությունը։ Ինչն օգնում է մեղմացնել լեղապարկի քարերի ազդեցությունը։ Այս օգուտը կարող եք զգալ՝ անանուխի տերեւներից թեյ պատրաստելով։ Խմեք օրը երկու անգամ մեկ ամիս շարունակ։
Բանջարեղենային հյութեր
Բազմաթիվ բանջարեղեններ դրական ազդեցություն ունեն լեղապարկի քարերի բուժման գործում։ Դրանց օգտագործման լավագույն միջոցը բանջարեղենից պատրաստված հյութեր ներառելն է սննդակարգում:
Օրինակ, այնպիսի բանջարեղեններ, ինչպիսիք են ճակնդեղը, վարունգը և գազարը, ուժեղացնում են լեղապարկի աշխատանքը և խթանում լեղու արտադրությունը։