Ահա թե ինչ կլինի ձեր օրգանիզմի հետ, եթե ամեն օր հնդկաձավար ուտեք
Քչերը գիտեն, որ հնդկաձավարն ավելի սննդարար է: Չնայած ածխաջրերը նրա հիմնական սննդային բաղադրիչն են, հնդկաձավարը նաև հարուստ է սպիտակուցներով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով:
Բացի այդ, հնդկաձավարը պարունակում է բավարար քանակությամբ մանրաթել և օսլա, ինչը կարևոր է հաստ աղիքի առողջության համար։
Հնդկաձավարը հարուստ է ամինաթթուներով, հատկապես լիզինով և արգինինով: Ըստ ուսումնասիրությունների՝ հնդկաձավարում պարունակվող սպիտակուցներն արդյունավետ են արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման, լեղապարկի քարերի առաջացման կանխարգելման և հաստ աղիքի քաղցկեղի առաջացման համար:
Այս հրաշալի հացահատիկը ավելի բարձր հանքային պարունակություն ունի, քան բրինձը, ցորենը և եգիպտացորենը։ Մանգան, պղինձ, մագնեզիում, երկաթ և ֆոսֆոր հանդիպում են հնդկաձավարում։
Այսպիսով, հնդկաձավարի կանոնավոր օգտագործումը կարող է դրականորեն ազդել ձեր օրգանիզմի բազմաթիվ գործընթացների վրա, ինչպիսիք են.
- արյան շաքարի հավասարակշռությունը,
- լիպիդային նյութափոխանակություն,
- մարսողություն,
- իմունային համակարգը,
- ոսկրային հյուսվածքի վիճակը
- նվազեցնում է քաղցկեղի, հատկապես հաստ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը,
Նշում. Մարդիկ, ովքեր ալերգիկ են լատեքսի կամ բրնձի նկատմամբ, կարող են նաև արձագանքել հնդկաձավարին՝ ցան, այտուց, ստամոքս-աղիքային խանգարումներ և ամենալուրջը՝ ծանր ալերգիկ շոկ: