Ահա թե ինչ է ասում ձեռքսեղման ուժը ձեր առողջության մասին

Դիտումներ 400

Ահա թե ինչ է ասում ձեռքսեղման ուժը ձեր առողջության մասին

Թույլ ձեռքսեղմումը կարող է նշանակել, որ դուք ավելի մեծ վտանգի տակ եք մի շարք առողջական խնդիրների համար:

Միշտ չէ, որ հնարավոր է որոշել, թե որքան լավ է մարդն իրեն զգում առանց այնպիսի թեստերի, ինչպիսիք են արյան անալիզները: 
«Տարբեր ուսումնասիրություններ եզրակացրել են, որ բռունցքի ուժը ձեր ընդհանուր առողջության ճշգրիտ ցուցանիշն է, ներառյալ ճանաչողական և ֆիզիկական պատրաստվածությունը: Թույլ բռնելը կապված է նաև օստեոպորոզի, գիրության, ռևմատոիդ արթրիտի և շաքարախտի հետ», - ասում է ընտանեկան բժիշկ Տատյանա Զախարովը: 
Մի ուսումնասիրություն գտել է կապը թույլ ձեռքով բռնելու ուժի և նստակյաց ապրելակերպի միջև: Ֆիզիկական անգործությունը աշխարհում ոչ վարակիչ հիվանդությունների և մահացության առաջատար ռիսկային գործոններից մեկն է:
Հետազոտության շրջանակներում 971 դեռահասների (15-ից 19 տարեկան) բռնման ուժը չափվել է սարքավորման միջոցով, որը հայտնի է որպես դինամոմետր:
Մասնակիցների 65 տոկոսն ուներ ցածր ձեռքով բռնելու ուժ: Հետազոտողները պարզել են ուղիղ կապ ցածր բռնելու ուժի և ֆիզիկական վարժությունների, ինչպես նաև նրանց սննդակարգի առողջարարության միջև:



Իմունիտետի ուժեղացուցիչ. Հրաշալի բաղադրատոմս

Աշնանային ոսկեգույն գեղեցկությամբ գալիս են ոչ միայն հոգեհարազատ բնության փոփոխությունները, այլև  մրսածությունը: 

Դդումը պարունակում է մեծ քանակությամբ C և T վիտամիններ , ինչպես նաև երկաթ։

 

 

Այս բանջարեղենն օգնում է ամրացնել արյունատար անոթները, լավացնում է մարսողությունը, պայքարում է անքնության և հոգնածության դեմ։

Մնում է ավելացնել կիտրոնի, լայմի, կոճապղպեղի և մեղրի խառնուրդը և հիվանդությունների դեմ պայքարի հիանալի միջոցը պատրաստ է: Բացի այդ, այս խառնուրդը շատ համեղ է ստացվում, այն կարելի է մատուցել նույնիսկ բլիթների հետ կամ թեյի համար որպես ջեմ։

 



Նախապատրաստում իմունիտետի բարձրացման համար.
Բաղադրիչներ.

150 գ մեղր
300 գ դդում
1 լայմ
1 կիտրոն
1 հատ կոճապղպեղի արմատ (5-7 սմ)
150 գ շագանակագույն շաքարավազ

Կիտրոնն ու լայմը մի փոքր այրել՝ ավելորդ դառնությունից ազատվելու համար։ Կտրեք մեծ կտորներով և հանեք սերմերը:

 

 

Դդումն ու կոճապղպեղը մաքրել կեղևից, կտրատել։
Պատրաստի բաղադրիչները լցնել բլենդերի ամանի մեջ, ավելացնել մեղրը և լցնել շաքարավազը, լավ մանրացնել։
Մրսածության կանխարգելման միջոցը պահել սառնարանում, ընդունել 1 ճ.գ. Օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը