Ահա՝ ո՞րն է տնային պայմաններում արյան բարձր ճնշման իջեցնելու գաղտնիքը
Արյան ճնշումը հնարավոր է կարգավորել այս ըմպելիքի միջոցով, որը պատրաստվում է համեղ և առողջ բաղադրիչներից։ Այն էներգիա կհաղորդի և կօգնի իջեցնել արյան ճնշումը։ Դա չափազանց կարևոր է, քանի որ արյան բարձր ճնշումը կարող է առողջության հետ կապված լուրջ խնդիրների հանգեցնել, եթե թողնեք առանց վերահսկողության։
Budetezdorovy.ru-ն գրում է, որ նրանց, ովքեր արյան բարձր ճնշման խնդիր ունեն, մասնագետները խորհուրդ են տալիս շտկել սննդակարգը, նվազեցնել աղի, ալկոհոլի, կոֆեինի օգտագործումը, պարբերաբար մարզվել և վերահսկել քաշը։
Արյան ճնշման վրա դրական ազդեցություն է թողնում նաև վիտամին C-ով և կալիումով հարուստ մթերքը։ Վիտամին C-ն օգնում է չեզոքացնել ազատ ռադիկալները և հանգստացնում է արյունատար անոթները։ Այն նաև կանխարգելում է օրգանիզմում նատրիումի ավելորդ քանակը։
Բաղադրիչներ.
կես բաժակ կաթ,
կես բաժակ ցածր յուղայնությամբ կեֆիր,
կես բաժակ կտրատած ելակ,
1 բանան՝ շրջանաձև կտրատած,
1 կիվի՝ մանր կտրատած,
1 ճաշի գդալ մանրացրած կտավատի սերմեր։
Պատրաստման եղանակը։ Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել բլենդերում։ Ըմպելիքն օգտագործեք առավոտյան՝ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ։ Այս միջոցը կարող է նպաստել բուժմանը, սակայն հարկավոր է դիմել բժշկի օգնությանը և հետևել նրա խորհուրդներին։ Հիշեք, որ ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։