Ահա այն կարևոր մթերքը, որ նվազեցնում է մահվան վաղաժամ վտանգը

Դիտումներ 288

Ահա այն կարևոր մթերքը, որ նվազեցնում է մահվան վաղաժամ վտանգը

Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ չիլի պղպեղի կանոնավոր գործածությունը կարող է մեկ քառորդով նվազեցնել մահվան վտանգը։  

Հետազոտության շրջանակներում մասնագետներն ուսումնասիրել են ԱՄՆ-ի, Իտալիայի, Չինաստանի և Իրանի ավելի քան 570 հազար բնակչի սննդակարգի ու առողջության վերաբերյալ տվյալներն ու վերլուծել սննդային սովորությունների ազդեցությունը տարատեսակ հիվանդությունների զարգացման ու դրանց հետևանքով մահվան հավանականության վրա։

 



Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնց սննդակարգում մշտապես առկա է չիլի պղպեղ, սրտանոթային հիվանդությունների հետևանքով մահվան հավանականությունը նվազում է 26 տոկոսով, իսկ քաղցկեղի հետևանքով մահվան հավանականությունը՝ 23 տոկոսով։ Ընդհանուր առմամբ՝ չիլի պղպեղի գործածության շնորհիվ կամավորների մոտ անկախ պատճառից մահվան հավանականությունը ցածր է լինում 25 տոկոսով։ 

 



Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ ստացված արդյունքները կարող են պայմանավորված լինել այս մթերքի յուրահատուկ հատկություններով։ Բանն այն է, որ չիլի պղպեղը հակաբորբոքային, հակաօքսիդանտային ու հակաուռուցքային ազդեցություն է ունենում, ինչպես նաև նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը։

Միևնույն ժամանակ գիտնականները նաև ընդգծում են, որ հետագայում հարկավոր է անցկացնել հավելյալ հետազոտություններ, որպեսզի հստակեցվի չիլի պղպեղի այն չափաբաժինը, որը հարկավոր է օգտագործել օրգանիզմի վրա դրական ազդեցություն ունենալու համար։



Ամենաընթերցվածը