Ահա ատամի ցավի վերացման ամենատարածված տնային միջոցներից մեկը

Դիտումներ 457

Ահա ատամի ցավի վերացման ամենատարածված տնային միջոցներից մեկը

Այս ցավազրկող միջոցը կարելի է հեշտությամբ և արագ պատրաստել տանը։

Եթե ​​ձեզ հաճախ է անհանգստացնում ատամի տհաճ ցավը, ապա ավելի լավ է խորհրդակցեք ձեր ատամնաբույժի հետ։

Այնուամենայնիվ, երբեմն մենք պարզապես չենք կարողանում ատամնաբույժի մոտ գնալ ատամները շտկելու համար:

Ահա ատամի ցավից ազատվելու ամենատարածված տնային միջոցներից մեկը.

Բաղադրությունը․

½ թեյի գդալ մեխակի փոշի

½ թեյի գդալ կոկոսի յուղ

 

 

Մեխակի փոշին պարունակում է էուգենոլ՝ քիմիական միացություն, որը թեթևացնում է ցավը։ Կոկոսի յուղն ունի հակամանրէային հատկություն։

Երկու բաղադրիչները խառնեք ապակե տարայի մեջ, մինչև մածուկ ստացվի։

Օգտագործելով ատամի խոզանակ, մածուկը քսեք ցավացող ատամին։

Լավագույնն այն է, որ այս պրոցեդուրան կրկնել օրական 3 անգամ։



Ինչպես սպիտակեցնել ատամները. Ձյունաճերմակ ժպիտի գաղտնիքները հայտնի են արդեն բոլորին

Շատերը երազում են սպիտակ ատամների մասին, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես հասնել դրան:
Հիգիենա
Տնային անբավարար հիգիենայի դեպքում ատամնափառը դառնում է ավելի կոշտ՝ ատամների վրա:

Սրա պատճառով ատամի խոզանակն արդեն կորցնում է իր արդյունավետությունը։
Այս դեպքում ատամնաբույժը կօգնի մարդուն, ով ուլտրաձայնային գործիքով կհեռացնի կարծրացած նստվածքները։

 

 

Հատուկ դիետա
Սուրճը, թեյը, գինին բացասաբար են ազդում ատամների գույնի վրա, ուստի կարևոր է նվազագույնի հասցնել դրանց օգտագործումը։

Տնային սպիտակեցում
Սպիտակեցման նպատակով դեղատնից առանց դեղատոմսի կարելի է ձեռք բերել տարբեր շերտեր և գելեր։ 



Բացի այդ, դուք կարող եք օգտագործել պրոֆեսիոնալ գործիքներ, որոնք մի քանի երանգներով ավելի բաց կդարձնեն ձեր ատամները։ Սպիտակեցման ընթացքը 10-14 պրոցեդուրա է։
Պրոֆեսիոնալ սպիտակեցում
Պրոֆեսիոնալ սպիտակեցումը պետք է կատարվի միայն ատամնաբույժի մոտ, քանի որ այն պահանջում է ճշգրտություն և հատուկ պատրաստվածություն։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը