Ահա արդյունավետ բաղադրատոմսեր՝ ավելի գեղեցիկ պարանոցի և կզակի համար

Դիտումներ 378

Ահա արդյունավետ բաղադրատոմսեր՝ ավելի գեղեցիկ պարանոցի և կզակի համար

1. Խառնեք 1 բաժակ ջրի մեջ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ սպիրտ (առկա է դեղատանը) և 1 թեյի գդալ աղ։ Մաքրեք պարանոցը կեղտից և պատրաստված խառնուրդը բամբակյա շվաբրով քսեք։ Մի լվացեք այն:

 

 

Երբ մի փոքր չորանա, նրբորեն, մատների ծայրերով մերսեք սնուցող կրեմով։ Կատարեք այս պրոցեդուրան շաբաթական 3 անգամ, և մեկ ամսից ձեր պարանոցը կլինի գերազանց վիճակում։

 



2. Եթե կզակը և պարանոցը կորցնում են առաձգականությունը, մի քանի շերտով ծալված վիրակապը խոնավացրեք աղի լուծույթով (1 թեյի գդալ աղ` մեկ բաժակ ջրին) և դրեք խնդրահարույց հատվածներին: Պահեք կես ժամ: Դա արեք շաբաթական 2 անգամ։

 

 

3. Տաք կարտոֆիլի պյուրեն` 1 թեյի գդալ գլիցերինով եւ 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով կօգնեն  պարանոցի կնճիռներին։ 



Խյուսը դրեք գործվածքի վրա, ապա դրեք պարանոցի վրա, ապա վրան շարֆ փաթաթեք: Կոմպրեսը պահեք 15-20 րոպե, ապա լվացեք տաք ջրով։ Նման մի քանի կոմպրեսներից հետո կնճիռները կվերանան։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

 



Ամենաընթերցվածը