Աչքերի շուրջ քսեք քրքում և տեսեք ինչ հրաշք տեղի կունենա
Քրքումը անհավանական առողջարար համեմունք է, որը լայնորեն օգտագործվում է հնդկական խոհանոցում։
Այն ունի ընդգծված, յուրահատուկ բուրմունք և բնորոշ գույն, ինչպես նաև զարմանալի առողջարար հատկություններ։
Իր հզոր հատկությունների շնորհիվ քրքումն օգտագործվել է հազարավոր տարիներ և հանդիսանում է չինական և այուրվեդական բժշկության կարևոր բաղադրիչ: Քրքումն օգտագործվում է տարբեր հիվանդություններ բուժելու համար՝ սկսած ցավից, մրսածությունից, գրիպից մինչև քաղցկեղ:
Ավելին, այս համեմունքն ունի հզոր հակատարիքային, հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններ։
Քրքումի բուժիչ հատկությունների մեծ մասը գալիս է նրա ակտիվ բաղադրիչից՝ կուրկումինից։ Այն հիանալի հակաօքսիդիչ և հակասեպտիկ է:
Ըստ մի կնոջ, ով աչքերի տակ մուգ շրջանակների խնդիր ուներ, դրանցից ազատվելու համար նա փորձել է բազմաթիվ կոսմետիկա։ Բայց ոչինչ նրան ցանկալի արդյունքի չբերեց։
Բայց երբ նա որոշեց դիմել ավանդական բժշկության և պատրաստեց քրքումի մածուկ, որը նա քսեց խնդրահարույց հատվածներին, ապա 5 օր անց նրա աչքերի շրջաններն անհետացան:
Ահա այս հրաշալի քսուքի բաղադրատոմսը.
Խառնեք ½ թեյի գդալ կիտրոնի հյութ, մի պտղունց քրքում, մի պտղունց ալյուր և մեկ թեյի գդալ լոլիկի հյութ:
Այնուհետև այս մածուկը քսեք աչքերի շուրջ և թողեք 10 րոպե գործի։
Կարող եք նաև խառնել արքայախնձորի հյութը և քրքումի մի քիչ փոշի և քսել այս խառնուրդը աչքերի շուրջ՝ մաշկը թարմացնելու համար:
Բացի այդ, ոսկե կաթը հնագույն առողջարար ըմպելիք է, որն օգտագործվում էր տարբեր հիվանդությունների բուժման համար։ Մասնավորապես՝ գլխացավեր, ջերմություն, մրսածություն, մակաբույծներ, կնճիռներ, երիկամների վարակներ, վիրուսային վարակներ, միզապարկի վարակներ, մկանային ցավեր, փորլուծություն, բրոնխիտ և արթրիտ։
Այսպիսով, ինչպես պատրաստել այս հրաշալի միջոցը.
Բաղադրությունը՝
½ թեյի գդալ աղացած քրքում
1 բաժակ կաթ
1 թեյի գդալ մեղր
½ թեյի գդալ ձիթապտղի յուղ
¼ թեյի գդալ թարմ աղացած սև պղպեղ
Նախ տաքացրեք կաթը և ավելացրեք դարչինը։
Այնուհետև ավելացրեք մեղրը, քրքումը, պղպեղը և կոկոսի յուղը։
Բաղադրիչները պետք է անընդհատ խառնել, մինչև կաթը լավ տաքանա, բայց ոչ մի դեպքում չբերեք այն եռման աստիճանի։
Այնուհետև քամեք և ձեր զարմանալի ոսկե կաթը պատրաստ է խմելու: