Աչքերի քորը մեղմելու համար՝ չորս արդյունավետ բնական միջոց
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցներն աչքերի քորը մեղմելու և տհաճ զգացողություններից ազատվելու համար։
Համեմի սերմեր
Այս համեմունքն օժտված է հակաբորբոքային ու հակաբակտերիալ հատկություններով, ինչի շնորհիվ օգնում է շատ արագ ազատվել աչքերի քորից։ Այն հատկապես արդյունավետ է ինֆեկցիոն բնույթ կրող քորի դեպքում։ Բացի այդ, այս սերմերն օժտված են նաև խոնավացնող հատկություններով, ինչի շնորհիվ օգնում են ազատվել չորությունից ու խթանում են արտասուքի արտադրությունը։
Աչքերի քորը համեմի սերմերի օգնությամբ մեղմելու համար հարկավոր է մի բաժակ եռման ջրին ավելացնել մեկ ճաշի գդալ համեմի սերմ, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել թուրմն ու օգտագործել աչքերը լվանալու համար։ Ցանկության դեպքում կարելի է ստացված թուրմից 2-3 կաթիլ կաթեցնել աչքերի մեջ։
Երիցուկի թուրմ
Շատ օգտակար կարող է լինել նաև երիցուկի թուրմը, որը պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ (250 մլ) ջուրը եռացնել, ավելացնել երկու ճաշի գդալ երիցուկի ծաղիկներ (մոտ 20 գրամ) և թողնել թուրմը սառչի սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Բամբակյա սկավառակները թրջել այս թուրմով ու դնել կոպերին։ Ցանկության դեպքում թուրմը կարելի է որոշ ժամանակ թողնել սառնարանում և օգտագործել սառը կոմպրեսների տեսքով։
Սառը կաթ
Այս բաղադրիչների խառնուրդը նույնպես կօգնի մեղմել քորը։ Հարկավոր է խառնել ¼ բաժակ սառը կաթն ու մեկ բաժակ վարդի ջուրը, այնուհետև բամբակյա սկավառակները թրջել այս խառնուրդով, դնել կոպերին ու թողնել 10-15 րոպե։