Աբխազական աջիկա․ Այս բաղադրատոմսով արդեն 35 տարի է պատրաստում եմ
Xohanoc.am-ը ձեզ է ներկայացնում աբխազական աջիկայի պատրաստման եղանակը։ Արդեն 35 տարի այս բաղադրատոմսով ենք պատրաստում։
Պատրաստման եղանակը շատ պարզ է և այն համոզված ենք դուր կգա բոլորին։ Աջիկան պատրաստելու համար հարկավոր է ՝
Բաղադրամասեր
2 կգ կծու կարմիր տաքդեղ,
2 գլուխ սխտոր,
60 գ աղացած համեմի սերմ,
60 գ աղացած չաման,
60 գ խոշոր աղ
Պատրաստման եղանակը
Տաքդեղերը սրբել խոնավ շորով և կախել թելով կամ փռել սպրոցի վրա, որպեսզի թորոմի։ Մոտավորապես 6-7 օր։
Շատ չորացնել պետք չէ։
Լավ լվանալ և չորացնել հատ-հատ չոր շորով։
Հագնել խոհանոցի համար հատուկ նախատեսված ձեռնոց և մաքրել։ Շատ կծուի սիրահարները կարող են սերմերը չհեռացնել։
Մաքրելուց հետո տաքդեղերը և մաքրած սխտորը 2 անգամ աղալ մսաղացով, այնուհետև խփել բլենդերով։
Աղալուց հետո ավելացրեք համեմի սերմը, չամանը, աղը և լավ խառնել։
Տեղադրեք այդ ամենը ապակյա կամ էմալապատ տարրայի մեջ։
Ծածկել սրբիչով և տողնել 5-7 օր, որպեսզի տեղի ունենա խմորում - ֆերմենտացիա։
Դրանից հետո լցնել ստերիլիզացված չոր բանկանների մեջ և փակել կափարիչով և պահել սառնարանում։
Ապահովության համար, որպեսզի լավ պահպանվի մինչև գարուն կարող եք վրան լցնել հալած յուղ։