1973 թվական, Երևան․ Ոչ բոլորը կարող են ասել, թե սա ՝ որ փողոցն է

Դիտումներ 1450

1973 թվական, Երևան․ Ոչ բոլորը կարող են ասել, թե սա ՝ որ փողոցն է

Աբովյան փողոցը կառուցվել է համաձայն 1856 թվականի Վ․ Նազարևի գլխավոր հատակագծի։ Սկիզբ է առել Երևանի բերդի հյուսիսային դարպասներից ու Ղանթարի շուկայի հրապարակից ուղղվել է դեպի հյուսիս-արևելք՝ Նորք տանող ճանապարհի սկիզբ։ Այդ պատճառով ստացել է Կրեպոստնայա (Ամրոցային) անունը։

 

 

 

1869 թվականին ներկայումս Հանրապետության ու Շահումյան հրապարակների միջև ընկած այգուց կամ բուլվարից հյուսիս ընկած տարածքը անվանափոխվել է ի պատիվ Երևանի 1864-1869 թվականների նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևի՝ կոչվելով Աստաֆևսակայա կամ Աստաֆյան։ Հարավային մասը շարունակել է կոչվել Կրեպոստնայա։

 



1920 թվականի ամռանը Աստաֆյան փողոցն անվանակոչվել է հայ նոր գրականության, մանկավարժության հիմնադիր, գրող, ազգագրագետ, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անվան, իսկ Կրեպոստնայա փողոցը՝ Խորհրդարանի փողոց։ Այս հատվածը 1921 թվականին կոչվել է Ստեփան Շահումյանի անվան։ Հետագայում նրան է կցվում նաև ներկայիս Գրիգոր Լուսավորիչ փողոցից հարավ՝ դեպի Հաղթանակի կամուրջ տանող հատվածը։

 

 

1991 թվականին կրկին ստանում է Խորհրդարանի փողոց անունը, որն իր հերթին բաժանվում է երեք մասի․ հյուսիսային մասը Խորենացու փողոցից Հրապարակ կոչվում է Վազգեն Սարգսյանի փողոց, դրանից հարավ մինչև Գրիգոր Լուսավորիչ փողոց հատվածը կոչվում է Բեյրութի փողոց, իսկ դրանից հարավ մասը 2004 թվականին կոչվում է Արգիշտիի փողոց՝ ի պատիվ Էրեբունի ամրոցի հիմնադիր արքայի։

 



Աստաֆյանը քաղաքի առաջին նախագծած փողոցներից էր։ Ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի՝ Աբովյան փողոցի վերին սահմանը մոտավոր ներկայիս Սայաթ-Նովայի պողոտայից երկարացվել է Շրջանային այգուց այն կողմ՝ դեպի այժմ Աբովյանի պուրակ անունը կրող տարածք, որտեղից սկսվում էին սարի լանջով դեպի Քանաքեռ գյուղ ու դեպի 1837 թվականին Երևանին միացված Նորք թաղամաս տանող ճանապարհները։ Աբովյան փողոցի վերին սահմանը ժողովուրդը սկսել է կոչել Պլանի գլուխ։



Ամենաընթերցվածը