Առանց ձվի, միայն մածունով պատրաստեք այսպիսի բարձր, փափուկ և շատ լավ բիսկվիտ․ Ահա բաղադրատոմսը
Դիտումներ 406
Xohanoc.am-ը ձեզ է ներկայացնում բիսկվիտի բաղադրատոմս, որը առանց ձվի է։
Այն ստացվում է շատ համեղ, փափուկ, և բարձր։ Ահա բաղադրատոմսը։
Բաղադրամասեր
250 մլ (1 բաժակ) մածուն,
250 մլ (բաժակ) շաքարավազ,
1 թեյի գդալ սոդա,
1 ճաշի գդալ քացախ,
2 ճաշի գդալ բուսայուղ,
Ալյուր
Պատրաստման եղանակը
Մածունն ու շաքարավազ լավ հարեք, այնոջհետև վրան ավելացրեք սոդան և քացախը արդեն միասին հարած։ Ավելացրեք բուսայուղը և խառնեք։ Աստիճանաբար ավելացրեք ալյուրը։
Պետք է թթվասերին նման խմորային զանգված ստացվի։ Լցրեք ձևամանի մեջ և թխեք մինչ պատրաստ լինելը։ Ատամի չոփով կարող եք ստուգել պատրաստ է, թե ոչ։
Ամենաընթերցվածը