Հեռացրեք միզաթթուն և կանխեք հոդատապը և հոդացավը․ Սա լավագույն ցավազրկողն է
Եթե երիկամները չեն կարողանում ամբողջությամբ արտազատել միզաթթուն, տեղի է ունենում դրա բյուրեղացումը, այսինքն՝ հոդերը շրջապատող հյուսվածքներում գոյացությունների առաջացում։ Այս գործընթացը ուղեկցվում է բորբոքումով և ցավով։
Բարեբախտաբար, հատուկ դիետան կարող է օգնել: Այս խնդիրով տառապողները պետք է խուսափեն վերամշակված միսից, ծովամթերքից, ճարպային մթերքներից, զտված շաքարից և ալկոհոլից:
Օգտակար կլինի կանաչեղենի, թարմ բանջարեղենի և մրգերի օգտագործումը։ Անհրաժեշտ է խմել բավականաչափ հեղուկներ, այդ թվում՝ բուսական թեյեր։
Դուք ստիպված կլինեք նվազեցնել ֆիզիկական ակտիվության ինտենսիվությունը, բայց առողջարար մարմնամարզությունը պարտադիր է:
Հետևյալ բնական միջոցները կարող են մեղմել հիվանդի վիճակը հոդատապի նոպաների ժամանակ.
Սոդա
Պարզապես ավելացրեք 1 թեյի գդալ կերակրի սոդա 1 բաժակ ջրին և խմեք այս լուծույթն ամեն օր։
Կիտրոնով ջուր
Կես կիտրոնի հյութը քամեք մեկ բաժակ տաք ջրի մեջ և խմեք առավոտյան նախաճաշից առաջ։
Խնձորի քացախ
Այն պարունակում է խնձորաթթու, որն արդյունավետորեն հեռացնում է միզաթթուն օրգանիզմից։ 1 ճաշի գդալ խնձորի քացախը նոսրացրեք 200 մլ ջրի մեջ և խմեք այս լուծույթն ամեն օր՝ ճաշից և ընթրիքից առաջ։
Կանխարգելման համար օգտակար է նաև սննդակարգում ներառել քրքում, արքայախնձոր և կտավատի յուղ:
Կուրկումինը ` քրքումի ակտիվ բաղադրիչը, հզոր հակաբորբոքային է և նաև դեր է խաղում երիկամների պաշտպանության գործում:
Արքայախնձորի մեջ հայտնաբերված բրոմելինն ունի անալգետիկ և հակաբորբոքային ազդեցություն:
Կտավատի սերմի յուղն օգնում է օրգանիզմից հեռացնել միզաթթուն