6 մթերք, որոնք օգնում են ձեզ արթնանալ ինչպես սուրճը
Սովորաբար սուրճը զարթուցիչի դեր է կատարում, բայց եթե այն ձեռքի տակ չկա, կամ պարզապես չեք ցանկանում, ապա սուրճը կարող է հաջողությամբ փոխարինվել այլ մթերքներով։ Դրանց բաղադրությունը նման չէ սուրճին, սակայն այս փաստը չի խանգարում մարդկանց առավոտյան մարզավիճակ ձեռք բերել ու հեռացնել քունը։
Օրինակ՝ գրեյպֆրուտն իր աշխատանքը սկսում է արդեն կտրված մրգի փուլում։ Մրգերը արտազատում են յուղեր, որոնք տոնիկ ազդեցություն ունեն մեր հոտառության մակարդակի վրա։ Իսկ ցիտրուսային մրգեր կամ հյութեր ուտելը օրգանիզմին տալիս է վիտամին C, որն ունի հատկություն, ի թիվս այլ բաների, նվազեցնելու քնկոտությունը։
Ցիտրուսներ
Նարինջի, մանդարինի, կիտրոնի և այլ ցիտրուսային մրգերի թարմ բույրը արթնացնում է ուղեղը քնից և խթանում նրա գործունեությունը։ Եթերային յուղերը կսկսեն աշխուժացնող ազդեցություն ունենալ արդեն մրգի կտրատման գործընթացում։ Դե ինչ, թարմ քամած հյութի կամ մաքուր ցիտրուսի կտորների հետ միասին դուք կլրացնեք ձեր օրգանիզմի վիտամին C-ի պաշարները և կլցվեք էներգիայով ամբողջ օրվա համար։
Մթերքներ ամբողջահատիկից բաղկացած
Իզուր չէ, որ հացահատիկները համարվում են հիանալի տարբերակ առողջ և առատ նախաճաշի համար։ Ամբողջ հացահատիկով կերակրատեսակները դանդաղեցնում են գլյուկոզայի արտազատումը և մարմնին տալիս են եռանդ և էներգիա: Արթնացնող նախաճաշի համար հարմար է ոչ միայն շիլա, այլև ցանկացած ամբողջական հացահատիկային արտադրանք։ Օրինակ՝ բլղուր, կուսկուս կամ քինոա։ Առավոտյան ամբողջական ձավարեղենից առավելագույն օգուտ քաղելը կարող է լինել նույնքան պարզ, որքան ձեր ճաշացանկում ամբողջական հացահատիկային հաց ավելացնելը կամ մածունի մեջ վարսակի թեփ ավելացնելը:
Ընդեղեն
Ընդեղենում պարունակվող օգտակար նյութերն ու բուսական ճարպերը խթանում են ուղեղի աշխատանքը։
Ընդեղենի մի բաժինը մեզ ապահովում է կենսոուրախությամբ և դրական էներգիայով երկար ժամանակ։ Լավագույն տարբերակը այն ավելացնելն է, հիմնական ուտեստի մեջ: Բացի այդ, այն հիանալի տարբերակ է առողջ միջանկյալ սննդի համար:
Ձու
Սպիտակուցներով և երկաթով հարուստ ձուն օրգանիզմին կենսունակություն և ուժ է հաղորդում։
Բացի այդ, առավոտյան ձվածեղն օգնում է երկար ժամանակ պահպանել հագեցվածության զգացումը։
Որպեսզի ձվով ուտեստները ձանձրալի չդառնան, կարող եք դրանք եփել տարբեր ձևերով՝ ավելացնելով տարբեր հավելումներ՝ սպանախ կամ լոլիկ կամ ձեր ճաշակով որևէ այլլ մթերք:
Խնձոր
Խնձորը պարունակում է ֆրուկտոզա՝ բնական արթնացման խթանիչ, որը օգնում է արագ արթնանալ:
Հյութալի միրգը խթանում է օրգանիզմի գործունեությունը և ստիպում միացնել ուղեղը։
Արդյունքում մենք զգում ենք աշխուժության ալիք։
Պտղի, թերևս, միակ թերությունն այն է, որ խորհուրդ չի տրվում այն ուտել դատարկ ստամոքսին։
Այն ուտելուց առաջ անհրաժեշտ է ինչ-որ բան ուտել կամ ներառել առավոտյան նախաճաշի մեջ, օրինակ՝ մածուն, շիլա կամ ֆրանսիական տոստ։
Շոկոլադ
Սովորական շոկոլադի մեկ կտոր կամ մեկ բաժակ տաք կակաոն սուրճին արժանի այլընտրանք է:
Իր բաղադրության մեջ ներառված վիտամիններն ու հանքանյութերը ակտիվացնում են ուղեղի գործունեությունը և լցնում էներգիայով մի քանի ժամ։
Եվս մեկ լրացուցիչ առավելություն՝, շոկոլադը նպաստում է այսպես կոչված «երջանկության հորմոնների» ավելացմանը։
Ներառեք այն ձեր նախաճաշի մեջ և լավ տրամադրությունն ապահոված է։