5 անչափ կարևոր միջոց՝ մեջքի ցավերը բնական կերպով մեղմելու համար
Մեջքի ցավերը բավական տարածված խնդիր են, որոնց առաջացման պատճառները կարող են տարբեր լինել։
xohanoc.am կայքը ներկայացրել է մեջքի ցավերի դեմ պայքարի մի քանի պարզ ու արդյունավետ միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել ցավն առանց դեղորայքի։
Կեչու տերևներն ընկղմել եռման ջրի մեջ, այնուհետև դրանք հաստ շերտով դնել ցավոտ հատվածին, ծածկել պոլիէթիլենային թաղանթով ու փաթաթել տաք բրդյա ծածկոցով՝ թողնելով կոմպրեսը գործի։
Քերիչով մանրացրած խնձորն ու ծովաբողկի արմատը խառնել հավասար քանակությամբ, այնուհետև ստացված խառնուրդը քսել ցավոտ հատվածին, ծածկել և փաթաթել տաք կտորով։ Այս բուժիչ կոմպրեսը հարկավոր է թողնել մեկ ժամ։
Հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, ավելացնել նույն քանակությամբ մեղր և լավ խառնել։ Ստացված խառնուրդը քսել ցավոտ հատվածին, ծածկել պոլիէթիլենային թաղանթով և փաթաթել տաք կտորով՝ թողնելով կոմպրեսը մեկ ժամ։
Ծովաբողկը քերիչով մանրացնել ու խյուս դարձնել, այնուհետև ստացված խյուսը քսել մաքուր կտորին, դնել կոմպրեսը ցավոտ հատվածին ու թողնել 20-30 րոպե։
Ամրացնել բուժիչ կոմպրեսը բինտի միջոցով ու թողնել 1,5-2 ժամ։
1,5 բաժակ բողկի հյութին ավելացնել 1 բաժակ մեղր և 0,5 բաժակ օղի, լավ խառնել մինչև բոլոր բաղադրիչները լուծվեն, այնուհետև օգտագործել ստացված լուծույթը ցավոտ հատվածին քսելու և շփումներ անելու համար։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին։