4 մթերք, որոնցից պետք է խուսափել մրսածության ժամանակ

Դիտումներ 439

4 մթերք, որոնցից պետք է խուսափել մրսածության ժամանակ

Հրուշակեղեն

Մրսածության ժամանակ թխվածքաբլիթներով, քաղցրավենիքով, խմորեղենով և նման բաներով հյուրասիրվել հաստատ չարժե։ Նրանք նվազեցնում են լեյկոցիտների ակտիվությունը, ինչի պատճառով վնասակար բակտերիաների դեմ պայքարն ավելի դանդաղ է ընթանում։նՎտանգավոր են նաեւ կոկոսի փաթիլները, շաքարի փոշին, կակաոն։ Այս մթերքները միայն կգրգռեն կոկորդը և կառաջացնեն հազ։ Բայց ծիրանի չիրը, թուզն ու սալորաչիրը պետք է օգտագործել քիչ քանակությամբ։

 

 

Կաթնամթերք
Դրանք խթանում են օրգանիզմում լորձի առաջացումը, ինչի շնորհիվ քթի արտահոսքը միայն կուժեղանա։ Առավել վնասակար են մարգարինը, պանիրը, կարագը։
Տաք կաթը, ցածր յուղայնությամբ մածունն ու կեֆիրը ընդունելի են։ Դրանց վրա կարելի է ավելացնել քրքում և կոճապղպեղ:



Կիսաֆաբրիկատներ
Նրանք շատ օգտակար չեն: Մրսածության ժամանակ ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել դրանցից։
Երշիկեղենը և նմանները դժվարամարս են, ինչպես նաև հեղուկ են պահում օրգանիզմում, քանի որ շատ աղ են պարունակում։ Դրա շնորհիվ բակտերիաները կմնան օրգանիզմում, մինչդեռ հիվանդությունը կսրվի։

 

 

Ընդեղեն
Նրանք առողջարար են, սննդարար, պարունակում են մարմնին անհրաժեշտ ճարպեր։ Բայց մրսածության ժամանակ դրանք հաստատ տեղին չեն լինի։ 



Ընկույզները տարբերվում են կալորիականությամբ, ինչպես նաև լորձաթաղանթը չորացնելու ունակությամբ։ Վերին շնչուղիների հիվանդությունների դեպքում անցանկալի կլինի դրանք ուտելը:

Մրսածության ժամանակ անհրաժեշտ է բացառել այս բոլոր մթերքները։ Այս դեպքում վերականգնումն ավելի արագ կգա, առողջությունը կարճ ժամանակում ավելի լավ կդառնա։

 



Ամենաընթերցվածը