4 արդյունավետ միջոց ՝ աչքերի տակ առաջացած այտուցներից և մուգ շրջանակներից ազատվելու համար

Դիտումներ 214

4 արդյունավետ միջոց ՝ աչքերի տակ առաջացած այտուցներից և մուգ շրջանակներից ազատվելու համար

Աչքերի տակ առաջացած «պարկերը» և մուգ շրջանակները կարող են տհաճ անակնկալ դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել դրանցից: Նման այտուցները կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում՝ մաշկի սխալ խնամքով, քնի պակասով և անգամ առողջական լուրջ խնդիրներով, ուստի մինչ որևէ միջոց կիրառելը խորհուրդ է տրվում դիմել բժշկին։ Այնուամենայնիվ անգամ առողջական խնդիրների առկայության դեպքում հիմնական հիվանդության բուժման հետ մեկտեղ հարկավոր է պայքարել նաև այտուցների դեմ։

 

Այտուցները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ արտաքինի վրա՝ հաղորդելով հոգնած ու անառողջ տեսք և ստիպելով անհապաղ դրանց դեմ որևէ միջոց ձեռնարկել։ Շատ հաճախ մարդիկ պարզապես փորձում են քողարկել դրանք շպարի օգնությամբ, ինչը երբեմն էլ ավելի է վատթարացնում վիճակը, մինչդեռ կարելի է կիրառել փորձված ու պարզ բնական միջոցներ, որոնք րոպեների ընթացքում ավելի թարմ տեսք կհաղորդեն ու կազատել այտուցներից և մուգ շրջանակներից։

 



Այս բնական միջոցները նույնքան արդյունավետ են, որքան թանկարժեք պրոցեդուրաները, սակայն դրանք շատ ավելի հասանելի են ու անվնաս, քանի որ չեն պարունակում  որևէ վնասակար քիմիական բաղադրիչ և չեն առաջացնում կողմնակի բարդություններ, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները:


Քերիչով մանրացրած թարմ վարունգին ավելացնել մի թեյի գդալ թթվասեր, լավ խառնել, որից հետո ստացված զանգվածը քսել այտուցված կոպերին և թողնել 15 րոպե։
½ հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, ստացված խյուսը քսել , այնուհետև կոմպրեսը դնել կոպերին ու թողնել 15 րոպե:



1 ճաշի գդալ տերեփուկի ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ և քամել: Բամբակյա սկավառակները թրջել ստացված թուրմով, դնել ստորին կոպերին ու թողնել 15 րոպե:
1 ճաշի գդալ անանուխին ավելացնել 1 բաժակ եռման ջուր ու թրմել 30 րոպե, որից հետո ստացված թուրմը քամել, լցնել սառույցի կաղապարների մեջ ու սառեցնել։ Բուժիչ սառույցի կտորներն օգտագործել այտուցված հատվածները կանոնավոր մերսելու համար։
 

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ նման այտուցները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական բավական լուրջ խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ նման միջոցներով պայքարելը հարկավոր է նախ անպայման դիմել մասնագետին, բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ 



Ամենաընթերցվածը