3 գիշերային ըմպելիք՝ ձեր լյարդը մաքրելու և քնած ժամանակ ճարպերն այրելու համար

Դիտումներ 765

3 գիշերային ըմպելիք՝ ձեր լյարդը մաքրելու և քնած ժամանակ ճարպերն այրելու համար

Այս ըմպելիքները կօգնեն մաքրել ձեր լյարդը և բարելավել նրա գործառույթները:

Երբ որևէ օրգան հիվանդանում է՝ լինի դա լյարդը, երիկամները կամ սիրտը, քանի որ դրանք բոլորն էլ նպաստում են մեր մարմնի ընդհանուր գործունեության վատթարացմանը: Մենք կսովորեցնենք ձեզ, թե ինչպես հոգ տանել ձեր լյարդի առողջության մասին։

Լյարդը պատասխանատու է արյունից տոքսինները հեռացնելու համար, ուստի, երբ նրա գործառույթը ճիշտ չի կատարվում, մենք կարող ենք տառապել հազարավոր խնդիրներից, որոնք առաջանում են թունավոր միացությունների և թափոնների կուտակումից։ Բացի այդ, մենք կարող ենք տառապել ճարպակալմամբ, հեպատիտով և ցիռոզով։

Լյարդն ի վիճակի է վերականգնվել, բայց երբ ձեր սննդակարգը սխալ է (ալկոհոլ, քաղցրավենիք և անպիտան սնունդ), այս գործընթացը բարդանում է։
Այս դեպքերում մենք պետք է հաշվի առնենք այն թերապիաները, որոնք բարելավում և հեշտացնում են գործընթացը, որոնք մենք կքննարկենք ստորև.
 
 
1. Երիցուկով թեյ. Պատրաստեք երիցուկով թեյ և խմեք այն քնելուց առաջ, որը կօգնի ձեզ ավելի լավ քնել, մաքրել հաստ աղիքը և բարելավել լյարդի աշխատանքը:

2. Կոճապղպեղով և կիտրոնով ջուր. Կտրեք մի կտոր կոճապղպեղը և օգտագործեք կես կիտրոն, եռացրեք ջուրը և ավելացրեք երկու բաղադրիչները, եռացրեք հինգ րոպե և թողեք սառչի: Այս դեղամիջոցից դուք պետք է խմեք մեկ բաժակ ամեն երեկո երկու շաբաթվ շարունակ։

3. Վարսակի ալյուր. Մեկ բաժակ վարսակի ալյուրը թրմեք յոթ ժամ, այնուհետև քամեք և խառնեք բլենդերի մեջ մեկ ճաշի գդալ դարչինով և մեկ բաժակ ջրով: Ամեն երեկո խմեք այս տաք պատրաստուկը։ Վարսակի ալյուրը կբարելավի ձեր մարսողական համակարգի բոլոր գործընթացները։

 



Ձեզ անհանգստացնում է որովայնի փքվածությունը. կարդացեք սա

Որովայնի փքվածությունը կարող է մի շարք պատճառներ ունենալ, սակայն հիմնական խնդիրը չափից շատ ուտելն է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այս խնդիրն ուղեկցվում է որովայնում ծանրության զգացմամբ, մեծ քանակով գազերի առաջացմամբ և ցավով, իսկ որովայնի շրջագիծը նկատելիորեն մեծանում է: Կայքը ներկայացրել է բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել որովայնի փքվածությունից:

 

 

Կիտրոնով ջուր և կերակրի սոդա: Այս միջոցն օգնում է չեզոքացնել որովայնի թթվայնությունը և աղիները մաքրել կուտակված գազերից: Այն կօգնի ազատվել որովայնի փքվածությունից, որն առաջանում է մեծ քանակով կծու և գրգռող մթերքի չարաշահման հետևանքով:

 

Բաղադրիչներ

  • 1 բաժակ տաք ջուր՝ 200 մլ
  • կես կիտրոնի հյութ
  • կես թեյի գդալ կերակրի սոդա՝ 2 գրամ:

Ինչպես պատրաստել և օգտագործել

  • Կիտրոնի հյութը խառնեք տաք ջրի հետ, ավելացրեք կերակրի սոդան:
  • Խորհուրդ է տրվում օգտագործել ուտելուց 30 րոպե անց կամ այն պահերին, երբ ձեզ անհանգստացնում է որովայնի փքվածությունը:

 



Ուշադրություն: Հարկավոր չէ չարաշահել այս միջոցը: Այդ դեպքում օրգանիզմի pH-ի հավասարակշռությունը կարող է խախտվել: 

Դարչինի թուրմ: Այս համեմունքն օգտակար է նյութափոխանակության համակարգին: Այն հնարավորություն է տալիս խուսափել որովայնի փքվածությունից, ցավից, այրոցից: Դարչինը հակաօքսիդանտներ է պարունակում, առանձնանում է հակաբորբոքային հատկություններով:

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ դարչին՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ
  • 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:

Ինչպես պատրաստել և օգտագործել

  • Դարչինին տաք ջուր ավելացրեք: Բաժակը ծածկեք, թողեք 10 րոպե:
  • Օգտագործելուց առաջ մեղր ավելացրեք:

Ուշադրություն: Այս միջոցը ևս հարկավոր է չափավոր օգտագործել, քանի որ դարչինի չարաշահումը կարող է գրգռել որովայնի լորձաթաղանթը: Այն խորհուրդ չի տրվում խոց ունեցողներին: 

Սամիթի սերմերով թուրմ: Սամիթի սերմերով թուրմը հակաբորբոքային, հանգստացնող հատկություններ ունի: Այս իդեալական միջոց է՝ նյութափոխանակության խանգարումների դեմ պայքարելու համար, որոնք ծանր սննդի հետևանք են:

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ սամիթի սերմեր՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ:

Ինչպես պատրաստել և օգտագործել

  • Սամիթի սերմերին եռացրած ջուր ավելացրեք:
  • Տարան փակեք, թողեք 10 րոպե:
  • Խմեք ուտելուց 30 րոպե անց:
  • Եթե մեկ անգամը չի օգնում, օգտագործեք 3 անգամ:

Իմբիրի, կիտրոնի, մեղրի թուրմ: Իմբիրը կարող է օգտագործվել նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրների դեպքում: Այն հակաբորբոքային, ցավազրկող հատկություն ունի, օգնում է ազատվել որովայնի փքվածությունից, գազերից, սրտխառնոցից:

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ իմբիր՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ
  • կես կիտրոնի հյութ
  • 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:

Ինչպես պատրաստել և օգտագործել

  • Իմբիրի վրա ջուր ավելացրեք, դրեք կրակին:
  • Երբ ջուրը եռա, կրակը ցածրացրեք, թողեք ևս 2 րոպե:
  • Թողեք թրմվի 10 րոպե: Ավելացրեք կիտրոնն ու մեղրը:
  • Օգտագործեք օրվա ընթացքում 2 անգամ:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը