24 ժամ ջուր չի լինելու, եթե կհասցնեք ջուր հավաքեք․ Ահա հասցեները

Դիտումներ 2243
24 ժամ ջուր չի լինելու, եթե կհասցնեք ջուր հավաքեք․ Ահա հասցեները
‼ Ուշադրություն.
🛠 Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մարտի 20/21-ին
🚰«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 20-ին ժամը 10:30-ից մինչև մարտի 21-ը ժամը 10:30 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:
 
 
💦Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Խմելու ջուրը մարդու առողջությանը չվնասող, սանիտարահիգիենիկ ստանդարտներին համապատասխանող և անվտանգ քաղցրահամ ջուրն է, որն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար։

 

 

Այն հագեցնում է ծարավը, կարգավորում ջերմակարգավորումը և նպաստում նյութափոխանակությանը։ Օրական խորհուրդ է տրվում ընդունել մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամին մոտ 40 մլ հեղուկ։

 

Ջուր է պարունակվում նույնիսկ, այսպես կոչված չոր սննդում։

1․ Հացը մոտավորապես պարունակում է 40 տոկոս ջուր։ Ջուր է ստեղծվում նաև հենց օրգանիզմում։

2․ 100 գրամ ճարպի օքսիդացման դեպքում անջատվում է 107 մլ ջուր։

3․100 գրամ ածխաջրի այրման դեպքում անջատվում է 55 մլ ջուր։

4․ 100 գրամ սպիտների քայքայման դեպքում անջատվում է 40 մլ ջուր։

5․ Սննդանյութերի այրման դեպքում օրական կարող է առաջանալ 300-500 մլ ջուր։

Ջուրը մարդու հիմնական միջավայրն է, որը ոչ միայն արյամբ և լիմֆայով տարածում է բոլոր սննդանյութերը և դուրս է բերում քայքայման արգասիքները, այլև նրանում իրականանում են գրեթե բոլոր բարդ կենսաքիմիական ռեակցիաները։

Ամեն օր օրգանիզմն արտազատում է մոտ 2,5 լիտր ջուր։ Մոտավորապես նույնքան էլ անհրաժեշտ է օրգանիզմին լրացնել ջուր խմելով․

– ապուրներից, հյութերից և այլ սննդից՝ 1000 մլ

– Էնդոգեն ստեղծվող ջրից 350-500 մլ

– սովորական ջուր խմելով՝ 1000 մլ։

Ավելի մեծ քանակությամբ ջուր օգտագործելիս կարող է խանգարվել ջրային փոխանակությունը, որն արտահայտվում է ջրի կուտակմամբ, այտուցների գոյացմամբ, սրտի և արյունատար համակարգի ծանրաբեռնմամբ։

Ջուրն ու ջերմակարգավորումը

Ջուրը մեծ նշանակություն ունի նաև ջերմակարգավորման համար։ Արտաքին բարձր ջերմաստիճանի դեպքում մաշկային ծածկույթը պահպանում է օրգանիզմը գերտաքացումից՝ քրտնարտադրության միջոցով։

Ծարավը հագեցնելու համար, հատկապես ամռան տապին, պետք է օգտագործել գազով ըմպելիքներ, հացի կվաս, նոսրացված թթվահամ մրգահութեր կամ աղիավուն գազով ջուր։

Անհրաժեշտ է հիշել, որ ծարավը հագենում է ավելի արագ, երբ ջուրը խմում եք ոչ մեծ կումերով՝ տասը րոպեի ընթացքում խմելու դեպքում։

Ջրի ծավալը մարդու օրգանիզմում բավականին բարդ պրոցես է։ Օրգանիզմում ջրի փոխանակությանը մասնակցում են՝

 ենթաստամոքսային գեղձի հորմոն ինսուլինը

սեռական հորմոնները, կանանց մոտ՝ ֆոլիկուլինը և այլն։

Որոշ հիվանդությունների՝ սրտային, երիկամային, լյարդային, դիաբետի դեպքում  կարող է զգալիորեն մեծանալ մեզի հետ ջրի արտազատումը կամ էլ առաջանալ օրգանիզմում ջրի կուտակում։

Դա պետք է իմանալ և կատարել բժշկի խորհուրդների ջրային բալանսի կարգավորման համար։

Հետաքրքիր փաստեր

1․ Մարդու 3 ամսական սաղմը պարունակում է 95 տոկոս ջուր։ 5 ամսականը՝ 85 տոկոս, նորածին երեխայի մարմնում ջուրը կազմում է 70 տոկոս, իսկ չափահաս մարդու մոտ՝ գրեթե 60 տոկոս։

2․ Մարդու օրգանիզմի բջիջները ծնվում են, ապրում և մահանում ջրային միջավայրում։

3․ Ջուրն օրգանիզմից դուրս է գալիս մեզի և քրտինքի հետ ու շնչառության ժամանակ գոլորշիանում է թոքերի մակերեսից։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը