2 անչափ արդյունավետ միջոց՝ անքնությունից ձերբազատվելու համար

Դիտումներ 332

2 անչափ արդյունավետ միջոց՝ անքնությունից ձերբազատվելու համար

Քնի խանգարումների խնդրին կարող է բախվել յուրաքանչյուրը, սակայն ոչ բոլորն են ճիշտ պայքարում այս խնդիրների դեմ: Անքնության և քնի խանգարումների դեպքում մարդիկ, որպես կանոն, կամ ընդունում են քնաբեր ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ, որոնք մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում, կամ պարզապես անուշադրության են մատնում խնդիրը, ինչը կարող է շատ վտանգավոր լինել ու հանգեցնել առողջական լուրջ խնդիրների զարգացման։

 


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման մի քանի բնական դեղամիջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հանգստացնել նյարդային համակարգն ու հեշտությամբ կարգավորել քունն առանց վնասական դեղորայքի գործածության։

1 ճաշի գդալ օշինդրի խոտին կամ արմատներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 2 ժամ և խմել քնելուց առաջ:
1 ճաշի գդալ թարմ սամիթին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել մեկ ժամ, այնուհետև քամել և խմել քնելուց առաջ:


Խառնել հավասար քանակությամբ դեղատնային երիցուկի ծաղիկները, անանուխի տերևներն ու  սամիթի պտուղները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր և 45 րոպե թրմել թերմոսի մեջ։ Ստացված թուրմը քամել ու խմել քնելուց առաջ։



Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում անքնությունն ու քնի այլ խանգարումները պայմանավորված են լինում բավական լուրջ հիվանդություններով, ուստի նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:

Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:



Ամենաընթերցվածը