Բնական բաղադրատոմս, որը բուժում է պրոստատիտը

Դիտումներ 641

Բնական բաղադրատոմս, որը բուժում է պրոստատիտը

Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտի սուր տեսակն ի հայտ է գալիս շատ պատահական և ուղեկցվում է բարձր ջերմությամբ: Քրոնիկ տեսակն առաջանում է սուր տեսակից 3-6 ամիս անց, երբ մարդիկ, իմանալով հիվանդության մասին, չեն դիմում բժշկի: Առաջանում են անշրջելի փոփոխություններ, ինչպիսիք են` կալցինատը, ֆիբրոզը, այսինքն, փոփոխություններ, որոնք հետագայում չեն ենթարկվում բուժման:

 

 

Որքան ուշ է պացիենտը դիմում բժշկի, այնքան ավելի շատ է փոփոխության ենթարկվում շագանակագեղձի կառուցվածքը և, հետևաբար, մեծանում է հիվանդության սրացման հավանականությունը: Բժշկության մեջ գոյություն ունի այսպիսի հասկացություն` «ռիսկի խումբ», այսինքն, որոշակի տարիքի, մասնագիտության, հասարակական պատկանելիության մարդկանց շրջան, որոնք ավելի հաճախ են ենթարկվում այս կամ այն հիվանդության զարգացմանը: 



Կարևոր է նշել, որ պրոստատիտի զարգացման ռիսկի խմբին են պատկանում, անկախ տարիքից, բոլոր տղամարդիկ: Այլ հարց է, որ ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմում կուտակվում է տարած հիվանդությունների «պահեստավորում»: Այդ պատճառով 30-40 տարեկան ուժեղ սեռի ներկայացուցիչներն ունեն հիվանդանալու ավելի մեծ ավանականություն: Ցավոք, պրոստատիտը կարող է ի հայտ գալ նաև 16 տարեկանում (բավական է  մրսել, օրինակ, նստել սառը քարին):

 

 

Ձեզ ենք առաջարկում բնական բաղադրատոմս, որը բուժում է պրոստատիտը։ Բայց խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ, ցանկացած բուժում սկսելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։



Իսկ բնական միջոցը, որը կօգնի ազատվել պրոստատիտից դա դդմի սերմերն են։

Դդմի սերմը համարվում է բուժման բնական մեթոդներից մեկը, որը կանխարգելում է պրոստատի և միզուղիների խնդիրը:

Բաղադրատոմս՝ պրոստատի բուժման համար։

 

 

150 գ դդմի սերմերը (թարմ, հում վիճակում) ավելացնել 1 լիտր ֆիլտրված ջրի մեջ և 20 րոպե եռացնել: Թողեք զովանա և ընդունեք: Խմեք 1 բաժակից օրական երեք անգամ:



Ամենաընթերցվածը