Մթերքներ, որոնք պայքարում են շաքարային դիաբետի դեմ

Դիտումներ 455

Մթերքներ, որոնք պայքարում են շաքարային դիաբետի դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տարեկան մոտ 2 միլիոն մարդ մահանում է շաքարախտից և դրա բարդություններից։ Չբուժվելու դեպքում շաքարախտը հանգեցնում է տարբեր տեսակի բարդությունների՝ աստիճանաբար քայքայելով առողջությունը։

Մենք առանձնացրել ենք որոշ խոտաբույսեր, որոնք չափազանց կարևոր են օրգանիզմի ընդհանուր առողջության համար, հատկապես արյան ավելցուկային շաքարի հետևանքով առաջացած հիվանդությունների դեմ պայքարելու համար։

1. Սխտոր

Սխտորի բուժիչ հատկությունները վաղուց հայտնի են, սակայն գլյուկոզայի մակարդակն իջեցնելու նրա ունակությունը բացահայտվել է միայն վերջերս։ Սխտորը պարունակում է այնպիսի քիմիական նյութեր, ինչպիսին է ալիցինը, որը մեծացնում է ինսուլինի արտադրությունն օրգանիզմում։

 

 

Այն վերահսկում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և նվազեցնում շաքարախտի զարգացման ռիսկը: Խորհուրդ է տրվում օրական 1-2 պճեղ սխտոր օգտագործել։

2. Էլեմպանի արմատ

Այս հզոր գործիքը մեծացնում է ինսուլինի արտադրությունը և բարձրացնում օրգանիզմի իմունային կարողությունները։ Այս բույսի արմատով թեյի կանոնավոր օգտագործումն օգնում է վերահսկել շաքարախտը։

 



3. Կոճապղպեղ

Կոճապղպեղը կարող է նաև հզոր դաշնակից լինել արյան բարձր շաքարի դեմ պայքարում։ Պարզապես օգտագործեք այն պարբերաբար, բայց փոքր քանակությամբ:

4. Ժենշեն (Женьшень)

 

 

Բոլոր հատկությունների շարքում, որոնք ունի ժենշենը, ամենակարևորը արյան մեջ գլյուկոզայի մակարդակն իջեցնելու ունակությունն է։

5. Երիցուկ

Երիցուկը շատ կարևոր դեղաբույս ​​է մեր օրգանիզմի համար, քանի որ այն ունի նաև արյան շաքարը հեռացնելու հատկություն՝ բացի լյարդը մաքրելուց և նյարդային համակարգը հանգստացնելուց:

Ամեն անգամ ուտելուց հետո խորհուրդ է տրվում խմել երիցուկի թեյ։

 



6. Եղեսպակի թեյ

Եղեսպակի թեյը դետոքսիկացնում է լյարդը, վերահսկում է արյան շաքարի մակարդակը, բարելավում է ինսուլինի արդյունավետությունը, նվազեցնում է քաղցրավենիքի հանդեպ հակումը:

7. Դարչին

Այս համեմունքն ունի զարմանալի հատկություններ, որոնք կարող են արյան շաքարի մակարդակը պահել նորմայի սահմաններում:

Դարչինի ամենօրյա օգտագործումը օգնում է նվազեցնել արյան մեջ գլյուկոզի և խոլեստերինի մակարդակը:

8. Սամիթ

Այն պարունակում է մի քանի նյութեր, որոնք օգնում են նվազեցնել արյան գլյուկոզայի մակարդակը։ Խորհուրդ է տրվում օգտագործել թարմ սամիթ՝ այն ավելացնելով ձեր ուտեստներին, ինչպես նաև թեյ խմել սամիթի սերմերով։

​Նախքան այս դեղաբույսերից մեկով կամ մի քանիսի բուժումը սկսելը, խոսեք ձեր բժշկի հետ:



Ամենաընթերցվածը