1980 թվական Երևան․ Կարող եք ասել, որ սրճարանն է լուսանկարում

Դիտումներ 1420

1980 թվական Երևան․ Կարող եք ասել, որ սրճարանն է լուսանկարում

Երևանի երբեմնի պտտվող ռեստորանը, որը գտնվում էր «Երիտասարդական պալատի» վերնահարկում։ Երիտասարդական պալատի վերջին հարկում գտնվող սրճարան, որի հատակը պտտվում էր:

 

 

Մեկ ժամվա ընթացքում սրճարանը պտտվում էր իր առանցքի շուրջ` հնարավորություն տալով վայելել քաղաքի տեսարանը:

 

 



 

«Երեւան. XX դար» նախագծում այսօր ներկայացնում ենք մեր մայրաքաղաքի ոչնչացված խորհրդանիշներից մեկը` Երիտասարդության պալատը, որը քանդվեց 2006 թվականին: Շենքի կենդանության օրոք մեզանից շատերը այն ծաղրաբանելով «Կուկուռուզ» էին անվանում, սակայն երբ այն քանդվեց, հասկացանք, որ իրականում մեր կյանքից հեռացավ Երեւանի կարեւոր մասնիկներից մեկը: Ու մնում է միայն ափսոսալ, որ 6 տարի առաջ հասարակությունը դեռ չուներ պայքարի այն փորձը, որը ձեռք բերեց Կինո Մոսկվայի ամառային դահլիճի ու Մաշտոցի այգու պահպանության մղված պայքարում: Եթե այդ փորձը լիներ, միգուցե Երիտասարդության պալատը եւս կհաջողվեր փրկել..,

 

Ճարտարապետ Հրաչ Պողոսյան`շենքը համարվում էր սովետական մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը



 

 

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ իշխանություններն որոշեցին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում Երիտասարդական պալատներ կառուցել: 1970 թթ. կեսերին Հայաստանի Կոմերիտմիության ղեկավարը Ստեփան Պողոսյանն էր: Նա դիմեց երեք ճարտարապետներիս ՝ ինձ, Արթուր Թարխանյանին եւ Սպարտակ Խաչիկյանին ՝ առաջարկելով զբաղվել այդ նախագծով:

 

 

Հրաչ Պողոսյանը,  Արթուր Թարխանյանը եւ Սպարտակ Խաչիկյանը:

 

Մինչ Երիտասարդական պալատի նախագծի վրա աշխատելը, մենք՝ երեք ճարտարապետներով, աշխատել էինք Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծի վրա եւ որոշակի համագործակցության փորձ արդեն ունեինք: 

 

Երիտասարդական պալատի կառուցման համար շատ վայրեր փորձարկվեցին՝ Ազգային ժողովի ետնամասում գտնվող տարածքը, Պասկեւիչի բլուրը եւ այլն: Նախատեսվում էր, որ Երիտասարդական պալատը պիտի բարձրադիր, բոլորին երեւացող վայրում կառուցվի:

 

Երկար փնտրտուքներից հետո կանգ առանք այն վայրի վրա, որտեղ եւ կառուցվեց  Երիտասարդական պալատը: Նախագծային աշխատանքները բավականին բարդ էին. պետք է կառուցվեր ոչ միայն հյուրանոց, այլեւ ակումբ, ռեստորան, հարսանյաց սրահ, լողավազան եւ սրճարան: 

Սպարտակ Խաչիկյան
դոսյե
Սպարտակ Խաչիկյան
Ծնվել է 1932թ-ի հունիսի 12-ին Երեւանում:1955թ-ին ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը: 1962 թ-ից Ճարտարապետների Միության անդամ է: Հայաստանի վաստակավոր ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկովյան բաժնի թղթակից-անդամ: ավելին
Սկզբից կառուցվեց հյուրանոցը, հետո ակումբային մասը, լողավազանը: Ավելի ուշ կառուցվեց նաեւ էստրադային դահլիճը՝ 1 000 նստատեղով:  Ակումբային մասում կառուցվեց մեկ այլ դահլիճ՝ նախատեսված 300 հոգու համար:

 

Շինարարությունը բավականին երկար տեւեց` պալատը կառուցվում էր մաս-մաս: Շինարարության համար նախատեսված գումարները տրամադրվում էին Մոսկվայից, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրում էին մեր ուղարկած բոլոր նախահաշիվները: Լավ հիշում եմ, որ կառույցի վերջնական հաստատված գումարը 9.5 միլիոն ռուբլի էր: Ներկայիս փոխարժեքով դա կկազմեր մոտ 5 միլիոն դոլար, ինչը շատ փոքր գումար էր նման հսկայական կառույցի համար:



Ամենաընթերցվածը