1973 թվական․ Կարող եք ասել, թե Երևանի որ հատվածում է սա

Դիտումներ 2884

1973 թվական․ Կարող եք ասել, թե Երևանի որ հատվածում է սա

Լուսանկար 1970-ականներից։ Սա Երևանն է 1973 թվական։

 

 

Կռահեցիք, ո՞ր հատվածն է։



Սա Փակ շուկան է 1973 թվականին։

Քիմիական ձեռնարկություններն զգալիորեն նպաստել են ՀԽՍՀ տնտեսության զարգացմանը, սակայն վատթարացրել են բնապահպանական վիճակը, անխնա օգտագործվել է Սևանի ջուրը։ Լճի մակարդակը պահպանելու նպատակով 1961 թվականին ՀԽՍՀ Կառավարության միջնորդությամբ ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշել է կառուցել 48-կմ-անոց Արփա-Սևան ջրատար թունելը (շահագործման է հանձնվել 1981 թվականին)։ 



Թեև 1970-ական թվականների կեսերից որոշ չափով կասեցվել է մեծ քիմիայի զարգացումը հանրապետությունում, և այն փոխարինվել է փոքր քիմիայով, սակայն բնապահպանական լարվածությունը չի նվագել։ 1965 թվականի համեմատությամբ՝ 1985 թվականին արդյունաբերական արտադրության ծավալն ավելացել է շուրջ 4 անգամ։ Այդ փուլում ժողտնտեսության զարգացման խնդրում մեծ է հանրապետության ղեկավար մարմինների դերը՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարներ Անտոն Քոչինյանի (1966-1974) և Կարեն Դեմիրճյանի (1974-1988) գլխավորությամբ։

1960-1980-ական թվականներ
1960-1980-ական թվականներին արդյունաբերական խոշոր համալիրներ են ստեղծվել Չարենցավանում, Աբովյանում, Սևանում, Հրազդանում և այլուր։ Միայն 1960-1965 թվականներին շրջաններում կառուցվել են 300-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ կամ արտադրամասեր։ 1969 թվականին սկսվել է ՀԱԷԿ-ի շինարարությունը, որի 1-ին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականին, 2-րդը՝ 1979 թվականին։ Ատոմակայանի էլեկտրաէներգիայի միայն 25 %-ն է սպառել Հայաստանը, մնացածն արտահանվել է Ադրբեջան և Վրաստան։ 1960-1980-ական թվականներին բարելավվել է հանրապետության ճանապարհատրանսպորտային համակարգը։ Կառուցվել են Սևան-Շորժա-Սոթք, Մասիս-Նուռնուս, Իջևան-Հրազդան երկաթուղիները, մի շարք ավտոմայրուղիներ, Երևանի մետրոպոլիտենը, մայրաքաղաքի «Զվարթնոց», «Էրեբունի», ինչպես նաև Գյումրիի օդանավակայանները։



Ամենաընթերցվածը