1 կտոր միսը 6000 դրամով են վաճառում․ Այս ինչ է կատարվում

Այսօր ՝ ապրիլի 25-ին նշվում է քաղաքացու օրը։
2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը։ Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը։

Այդ առիթով այսօր քաղաքի կենտրոնում խորովածի օր է և խորոված են պատրաստում և վաճառում։ 1 կտոր խորովածի միսը 6000 դրամ արժե։ Մեկ այլ տեղ 1 շիշ քաբաբը 1600, 1 շիշ խորովածը 2200։ Իսկապես անհասկանալի արժեքներ էր։
2019 թվականի մարտի 21-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ որպես նոր տոն
Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, տոնի անհրաժեշտությունը «պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրադարձություններով և դրան հետևած թավշյա հեղափոխությամբ։
Ըստ Զեյնալյանի, ելնելով սոցիալ–տնտեսական, իրավական և քաղաքական բազմաթիվ խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունից, հազարավոր քաղաքացիներ օրեր շարունակ բողոքի ակցիաներ և երթեր են անցկացրել՝ իշխանությունների առջև դնելով իրենց պահանջները։
