Շերտավոր խմորի շատ հեշտ բաղադրատոմս

Դիտումներ 524

Շերտավոր խմորի շատ հեշտ բաղադրատոմս

Xohanoc.am-ը ներկայացնում  է շատ հեշտ շերտավոր խմորի բաղադրատոմս։ Այս խմորով կարող եք պատրաստել գրեթե ամեն ինչ ՝ կարկանդակներ, պիցցաներ, պիրոգներ, թխվածքներ, խաչապուրիներ և այլն։

 

 

Խմորը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր

 



750 գրամ կարագ կամ մարգարին (ընտրեք շերտավոր խմոր պատրաստելու ենթակա կարագ կամ մարգարին),

0,5 լիտր ջուր,

1 կգ ալյուր,

Աղ

 

Պատրաստման եղանակը

 

 

Հալեցնել 150 գրամ կարագը։ Մնացաց կարագը սառեցնել։ Ալյուրը մաղել աղի հետ։ Դանդաղ ավելացնել ջուր, այնուհետև ավելացնել հալացրած կարագը։ Խառնել դառնդաղ, որից հետո հունցել խմորը։

 



Խմորը դնել ալյուրով պատած տարածքում և խառնել 1 րոպե, որից հետո փաթաթել սննդային թղթով և դնել սառնարանում 40 րոպե։

Սառեցված կարագը գրտնակել 1 սմ հաստությամբ շերտի։ Խմորը գրտնակել այնպես, որ մեջտեղի մասը համեմատաբար հաստ լինի եզրերից։

Խմորի մեջտեղի մասում դնել կարագը և խմորով փակել այն։ կարագը պետք է ամբողջովին փակվի խմորով։ Խմորի վրա շաղ տալ ալյուր և գրտնակել, այս դեպքում խմորը հաստությունը պետք է նույն լինի բոլոր տեղերում։ Գրտնակել պետք է անպայման մեկ ուղությամբ։

Խմորը իրար վրա դնել 3 անգամ։ Անկյուները սեխմել և գրտնակել։ Նույն գործողույթունը շարունակել 3 անգամ։ Այս անգամ գրտնակել հակառակ ուղությամբ։

 

 

Վերջացնելուց հետո փաթատել սննդային թղթով և դնել սառնարան մեկ ժամով։

 



Ամենաընթերցվածը