Ճարպակալում․ Որո՞նք են ճարպակալման նշանները, առաջացման պատճառները և ինչպե՞ս ազատվել ճարպակալումից

Դիտումներ 437

Ճարպակալում․ Որո՞նք են ճարպակալման նշանները, առաջացման պատճառները և ինչպե՞ս ազատվել ճարպակալումից

Ճարպակալումով տառապում է զարգացած երկրների յուրաքանչյուր երրորդ քաղաքացին: Ճարպակալմանը նպաստում են 21-րդ դարի ամենամեծ «նվերները»՝ նստակյաց կենսակերպն ու արագ սնունդը: 

 

 

Ճարպակալումը քրոնիկական, ժառանգական եւ գենետիկական հիվանդություն է, որի հիմքում ընկած է ավելցուկային ճարպերի կուտակումը օրգանիզմում, ինչպես նաև նստվածքի առաջացումը ենթամաշկային բջջանքում, այլ օրգաններում ու հյուսվածքներում։



 Ճարպակալման հիմքը նյութափոխանակության խանգարումն է: Այն առավել հաճախ պայմանավորված է շատակերությամբ. նման դեպքերում կարևոր է ոչ թե օգտագործվող սննդի քանակն ու կալորիականությունը, այլ այն, թե որքան էներգիա է մարդ վատնում իր ընդունած սննդի համեմատությամբ և ինչ կենսակերպ է վարում:

 

 

Շատակերությունից բացի, ճարպակալմանը նպաստում է նաև սննդում առավելապես կենդանական ծագման ճարպերի, ինչպես նաև հեշտ յուրացվող ածխաջրերի պարունակությունը: Սննդում կարագի, խոզապուխտի, ճարպոտ մսի, քաղցրեղենի, կարտոֆիլի ավելցուկային օգտագործումը նույնպես հանգեցնում է ճարպակալման:

Հիվանդի քաշից կախված` ճարպակալումը դասակարգում են 4 աստիճանի.
 



1. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 10-29 %-ով,
2. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 30-49 %-ով,
3. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 50-99 %-ով,
4. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 100 և ավելի %-ով:

 

Ինչպես ազատվել ճարպակալումից

 

 

1. դիետոթերապիան՝  հավասարակշռված սննդակարգ, սննդի ընդհանուր կալորիականության զգալի նվազեցում, սննդում հեշտ յուրացվող մթերքների բացառում,

2. ֆիզիկական ակտիվությունը,

3. դեղորայքային բուժումը,

4. վիրաբուժական բուժումը՝ լիպոսակցիա, «փոքր ստամոքսի» ձևավորում, ստամոքսի և զստաղիքի գալարի միջև բերանակցման ձևավորում:



Ամենաընթերցվածը