Խոզապուխտով լցոնված ռուլետներ, որոնք տոնական սեղանի անբաժան մասն են
Դիտումներ 392
Բաղադրությունը․
խոզապուխտԻ շերտեր - 12-14 հատ;
խաշած ձու - 2 հատ;
պանիր - 70 գրամ;
մեծ թթու վարունգ - 1 հատ;
մայոնեզ - 2 ճաշի գդալ;
սխտոր - 2-3 պճեղ;
սամիթ - 2 ճյուղ;
մաղադանոս զարդարման համար;
աղ, սև աղացած պղպեղ։
Պանիրը անցկացնում ենք մանր քերիչով։ Մարինացված վարունգը կտրատել փոքր խորանարդիներով։ Սամիթը մանր կտրատել։
Մանրացված անցած ձուն, պանիրը, վարունգը, սամիթն ու սխտորը խառնում ենք։ Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի, ավելացնել մայոնեզ և լավ խառնել։
Խոզապուխտի յուրաքանչյուր շերտի մեջտեղում լցնում ենք մի երկու ճաշի գդալ միջուկ։ Ռուլետները փաթաթում ենք և չոփով ամրացնում։
Շարել ափսեի վրա և զարդարել մաղադանոսի տերեւներով։
Մատուցելուց նախուտեստը պետք է սառը լինի։
Ամենաընթերցվածը