Տապակած պելմենի պատրաստելու ամենահամեղ և արագ եղանակը


Բաղադրամասեր
-
Լցոնի համար՝
-
300 գր խոզի միս (խճողակ),
-
1/2 թ/գդ աղ,
-
120 գր սոխ,
-
Խմորի համար՝ 450 գր ալյուր,
-
200 մլ ջուր,
-
1 հատ ձու,
-
աղը,պղպեղը՝ ըստ ճաշակի,
-
Արգանակի համար ՝
-
1 թ/գդ աղ,
-
1 լ ջուր,
-
0,3 թ/գդ քրքում,
-
5 հատիկ սև պղպեղ,
-
1 հատ դափնու տերև (лавровый лист)
-
Տապակելու համար ՝
-
կարագ,
-
բուսայուղ,
-
աղ,
-
ջուր

Պատրաստման եղանակը
-
Պատրաստում ենք պելմենների լցոնը։ Սոխը բլենդերի մեջ մանրացնում ենք կամ մսաղացով աղում։ Մսի խճողակը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք սոխը, աղ և պղպեղ ենք անում և խճողակը լավ խառնում ենք։
-
Պատրաստում ենք խմորը։ Աղը, մաղած ալյուրը, ձուն և ջուրը միացնում ենք իրար։ Առաձգական խմոր ենք հունցում։ Խմորը սննդային փաթեթով ծածկում ենք և 30 րոպե սենյակային ջերմաստիճանում ենք թողնում։
-
Այնուհետև խմորը բարակ շերտով գրտնակում ենք (անընդհատ ալյուր ցանելով) և 14 սմ երկարությամբ և 7 սմ լայնությամբ գծեր ենք կտրում։ Յուրաքանչյուրի մեջտեղով (երկայնքով) խճողակ ենք լցնում։
-
Այնուհետև խմորը մեջտեղից երկարությամբ ծալում ենք և եզրերը թեթևակի սեղմում, որպեսզի եփվելու ընթացքում դրանք չբացվեն։
-
Կաթսայի մեջ ջուր , աղ, հատիկավոր պղպեղ, դափնու տերև և քրքում ենք ավելացնում։ Կաթսան դնում ենք կրակի վրա և ջուրը եռման աստիճանի ենք հասցնում։ Ջուրը եռալուն պես, կարող ենք պելմենները մեջը լցնել։ Զգուշորեն խառնում ենք, որպեսզի պելմեններն իրար չկպչեն և 5-7 րոպե եփում ենք։ Լավ կլինի փոքր չափաբաժիններով եփենք։
-
Թավան պատել կարագով: Տաքացնել, շարել պելմենին:
-
Երկու կողմիով տապակել, ավելացնել ջուր: Եռացնել 3 րոպե, ջուրը քամել, պելմենինները կրկին տապակել: Ավելացնել մի փոքր կարագ, 1 րոպե տապակել ու վերցնել կրակից:
