Լցոնած հավ: Բաղադրատոմս հիասքանչ համի համար

Դիտումներ 605
Լցոնած հավ: Բաղադրատոմս հիասքանչ համի համար

Բաղադրիչները՝

հավ - 1 հատ
սոխ - 2 հատ
ձու - 2 հատ
կաթ
սպիտակ հաց (բոքոն) - 5 շերտ
աղ,
պղպեղ
մշկընկույզ
պահածոյացված ոլոռ - 200 գր
սունկ շամպինյոն - 300 գր
մայոնեզ, աջիկա:


Պատրաստման եղանակը՝

Հավը լվանալ:
Սոխն ու սունկը տապակել:
Ձուն, ոլոռը, կտրատած ընկույզը, կաթի մեջ թրջած հացը, աղը, պղպեղը, լավ խառնել, ավելացնել սունկին:
Ստացված խառնուրդը լցոնել հավի մեջ և թելով կարել:

Հավի վրա քսել մայոնեզի ու աջիկայի խառնուրդը և դնել ջեռուցի մեջ:
Եփել, կախված հավի չափերից, մոտ 1 ժամ 180 աստիճանի տակ:
Պարբերաբար հավի վրա լցնել ջուրը, որը դուրս է տվել հավը եփելու ընթացքում:
Կտրատել սառչելուց հետո և մատուցել:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը