Բնական միջոցներ ատամի ցավի դեմ, ընդամենը մի քանի քայլ և դուք կազատվեք ատամի ցավից


Ատամնացավը տարբեր պատճառներով կարող է առաջանալ: Ուստի ինքնուրույն անհնար է ցավի աղբյուրը պարզել: Երբեմն ցավ է առաջանում ոսկրահյուսվածքի վնասման, հաճախ էլ` լնդերի բորբոքման ժամանակ: Իսկ ամենահաճախ հանդիպող պատճառը կարիեսն է, որի դեպքում ատամը սուր է արձագանքում տաքին ու սառին: Այդ ցավը եթե երկարում է, հյուծում է օրգանիզմը: Ուստի, ատամնացավին դիմանալ երկար չի կարելի:
Սուր ատամնացավի դեպքում պետք է բերանի խոռոչը լավ լվանալ ու հեռացնել սննդի մնացորդները: Նման դեպքերում առաջարկվում է բերանը ողողել սոդայի կամ աղի լուծույթով` մեկ բաժակ գոլ ջրին` մեկ թեյի գդալ աղ կամ սոդա լուծած:
Ի դեպ, տանը կարելի է միշտ եղեսպակի, երիցուկի չոր հումք ունենալ (վաճառվում է դեատներում): Ատամնացավի դեպքում 1 ճ.գդալ չոր հումքի վրա լցնել 200 գ եռման ջուր ու եռացնել ևս 10 րոպե, ապա կրակից վերցնել ու թրմել: Այդ թուրմով պետք է ողողել բերանը յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Հիշեցնենք, որ թուրմը պետք է գոլ լինի:
Ահա ավելի տարածված տնական միջոց, որը կանցկացնի ատամի ցավը։
Բաղադրիչներ՝
½ թեյի գդալ մեխակի փոշի,
½ թեյի գդալ կոկոսի յուղ,
Ինչո՞վ է օգտակար այս դեղամիջոցը։
Մեխակի փոշին պարունակում է էվգենոլ՝ քիմիական միացություն, որը թեթևացնում է ցավը։ Կոկոսի յուղը օժտված է հակամիկրոբային միջոցներով
Պատրաստումը և օգտագործումը
Ապակե տարայի մեջ խառնեք 2 բաղադրիչները որպեսզի ստանաք մածուկ։
Ատամի խոզանակի օգնությամբ քսեք մածուկը ցավացող ատամին։
Ավելի լավ է կրկնեք այս գործընթացը օրվա մեջ 3 անգամ։
