Ինչպե՞ս պատրաստել դդմիկով կոտլետ․ Սրանից պարզ և հեշտ բաղադրատոմս չկա

Դիտումներ 437

Ինչպե՞ս պատրաստել դդմիկով կոտլետ․ Սրանից պարզ և հեշտ բաղադրատոմս չկա

Xohanoc.am-ը ձեզ է ներկայացնում դդմիկով կոտլետ պատրաստելու եղանակը։ Սա շատ պարզ և հեշտ բաղադրատոմս է և այն հրաշալի կստացվի բոլկորի մոտ։

 

 

Կոտլետ դդմիկով

Բաղադրամասեր

 



1 կգ դդմիկին ՝

սամիթ,

3 հատ ձու,

3 պճեղ սխտոր,

4 ճ/գ ալյուր,

աղ, սև պղպեղ ՝ ըստ ճաշակի

 

 

Պատրաստման եղանակը

 



Դդմիկները լվանալ,կեղևազրկել և անցկացնել քերիչով։ Վրան աղ լցնել և թողնել 10-15 րոպե, որպեսզի ջուրը առանձնանա։ Դդմիկից առաջացած ջուրը քամիչով քամել։

Դդմիկի վրա ավելացնել քերած սխտորները, կտրատած սամիթը, համեմել պղպեղով։ Ավելացնել նաև հարած ձվերը և ալյուրը։ Բոլորը միասին լավ խառնել։

 

 

Թավայի մեջ լցնել ձեթ և տաքացնել։ Ճաշի գդալով վերցնել խճողակից, ձևավորել կոտլետներ և երկու կողմից տապակել տաքացած ձեթի մեջ։



Ամենաընթերցվածը