Դափնու տերևի օգնությամբ միանգամից նիհարել եմ 5 կգ․ Պետք է այսպես օգտագործեք
Պատրաստենք մի բաղադրատոմս, որի գլխավոր բաղադրիչներն են դարչինն ու դափնու տերևը։ Այս բաղադրատոմսի շնորհիվ կնիհարեք ավելի քան 5 կգ և կլավացնեք մարսողական համակարգն ու նյութափոխանակությունը։
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր
3 հատ դափնու տերև,
1,5 հատ դարչինի ձողիկ,
1 լ ջուր,
1 ճ/գ կանաչ թեյ
Պատրաստման և օգտագործման եղանակը
Պատրաստման ընթացքը չափազանց հեշտ է: Պարզապես եռացնում եք ջուրը, ապա անջատում եք կրակն ու ավելացնում եք դարչինի ձողիկը, դափնու տերևներն ու 1ճ/գ կանաչ թեյը: Ամբողջը ծածկում եք և թողնում եք թրմվի 15 րոպե:
Թեյի առաջին բաժակը պետք է խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Եվս երկու բաժակ խմեք օրվա ընթացքում:
Առաջին արդյունքները կտեսնեք շատ կարճ ժամանակահատվածում: Հարցն այն է, որ դարչինն ու դափնու տերևները լավացնում են մարսողական համակարգը՝ այսպիսով արագացնելով ճարպերի այրման գործընթացը:
Եթե ցանկանում եք առավել մեծ արդյունքի հասնել, ապա ֆիզիկական վարժություններ կատարեք և կարգավորեք ձեր սննդակարգը:
Թեյը չի կարելի խմել հղիության կամ կրծքով կերակրելու ընթացքում: Խորհուրդ չի տրվում նաև երեխաներին և խոլեստերինի հետ խնդիրներ ունեցող մարդկանց: