Որովայնի ցավի 5 տեսակներ. Ինչի՞ մասին են դրանք նախազգուշացնում

Դիտումներ 4781

Որովայնի ցավի 5 տեսակներ. Ինչի՞ մասին են դրանք նախազգուշացնում

Շատ մարդիկ են ունեցել ցավեր որովայնի հատվածում:

Այդ հատվածում ցավերի առաջացումը կարող է կապված լինել տարբեր առողջական խնդիրների հետ՝ ժամանակավոր անհանգստությունից մինչև լուրջ, բուժում պահանջող հիվանդություններ:

Ամեն ինչն իր պատճառն ունի, դրա համար կարևոր է իմանալ, թե կոնկրետ ինչ է կատարվում օրգանիզմում, երբ որովայնի տարբեր հատվածներում ցավեր են առաջանում:

Որովայնի ցավի 5 տեսակներ

 



Ցավում է որովայնի ձախ մասը

Ցավը ձախ հատվածում հաճախ խոսում է պանկրեատիտի մասին: Ինչպես նաև որովայնի ձախ հատվածը կարող է ցավալ ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում արյունահոսության ժամանակ:

Ցավում է որովայնի աջ մասը

Ցավն աջ հատվածում, որն ուղղվում է նաև դեպի աջ ուսը, և ուղեկցվում է ծանրության և սրտխառնոցի զգացումով, դա լեղիի (լյարդի) ծակոցների մասին է խոսում: Որովայնի ներքևի հատվածում ցավեր հաճախ առաջանում են լեղապարկում քարերի առկայության դեպքում:

Եթե ցավը բութ է և ուղեկցվում է ախորժակի կորուստով, դա խոսում է լեղին դուրս գալու ուղիների բորբոքման մասին: Այս հատվածում ցավերը կարող են լինել նաև Հեպատիտ C-ի սրման ժամանակ, և Հեպատիտ A-ի կամ B-ի դեպքում, ինչպես նաև լյարդի ցիռոզի դեպքում:

Ցավ պորտի հատվածում

Որովայնի մեջտեղի հատվածում ցավեր հաճախ առաջանում են շատ ուտելու արդյունքում: Ինչպես նաև պորտի հատվածում ցավերը կարող են լինել դիսբակտերիոզի արդյունք:

Պորտի ներքևի հատվածի պարբերաբար ցավերը կարող են խոսել գրգռված ստամոքսի ախտանիշի մասին: Իսկ երբեմն կարող է վիրուսային վարակի ազդանշան լինել:

 



Ցավում է որովայնի վերին հատվածը

Որովայնի վերին հատվածի ցավերը հաճախ գաստրիտի նշան է: Նաև կարևոր է հաշվի առնել, որ որովայնի վերևի մասում ցավերը, որոնք ձգվում են դեպի ձախ ձեռքը՝ ինֆարկտի ժամանակ է լինում: Ինչպես նաև դա կույրաղիքի բորբոքման նշաններից մեկն է:

Ցավեր որովայնի ներքևի հատվածում

Եթե ցավում է որովայնի ներքևի հատվածը, ապա այդ ցավերը կարող են լինել ցիստիտի, էնդոմետրիոզի կամ արտարգանդային հղիության հետևանք:

Որովայնի ցավերը միշտ նախազգուշացնում են օրգանիզմի անհավասարակշիռ աշխատանքի մասին, դրա համար չարժե հանդուրժել այդ ցավերը կամ ինքնաբուժությամբ զբաղվել:

Կարևոր է ժամանակին բացահայտել հիվանդությունը և բուժում սկսել:



Ամենաընթերցվածը